Գրադարանավարի օրը՝ մարզկենտրոնում

12.10.2016 15:32
2036

2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օր հռչակելուց հետո ամեն տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հանրապետության գրադարաններում անց է կացվում «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել գրադարանի, գրադարանավարի դերը, ավելի սերտացնել գիրք-հասարակություն կապը:

Այս տարի «Դարձի՛ր գրադարանի բարեկամ» կարգախոսով անցկացվող միջոցառումները հիմնականում նվիրվել էին ՀՀ անկախության 25-ամյակին:

Սյունիքի մարզային գրադարանում միջոցառման մեկնարկը տրվեց ծագումով վաչագանցի, նշանավոր նկարիչ, ռեժիսոր, կինոդերասան, բանաստեղծ, սցենարիստ եւ երաժիշտ Ժիրայր Աղավելյանի «Երեք հասակ» գրքի շնորհանդեսով: Մարզային գրադարանի սպասարկման բաժնի ընթերցասրահի վարիչ Զարուհի Մանգասարյանը ներկայացրեց «Երեք հասակ» գիրքը, ինչպես նաեւ «Մտքի մանրանկարներ» աֆորիզմների եւ «Առ ինձ ձեռքերիդ մեջ» բանաստեղծությունների գրքույկները: Գրողի անցած ուղու մասին խոսեց հրապարակախոս, բանաստեղծուհի Հռիփսիմեն, եզրափակիչ խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը:

Մարզային գրադարանի մանկական բաժնում գրադարանավարներին ողջունեցին Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի 1-ին բ դասարանի աշակերտները: Գրքին, ընթերցանությանն ու գիտելիքին նվիրված բանաստեղծություններով թոթովախոս մանուկները հաճելի ակնթարթներ պարգեւեցին ներկաներին: Դասվար Լուսինե Սարգսյանը եւ ծնող Իրինա Աթաջանյանը շնորհավորեցին գրադարանավարներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն եւ հաջողություններ: Իսկ վերջում փոքրիկները բակում նկարեցին խաղաղությունն իրենց պատկերացմամբ:

Արվեստի բաժնում գրադարանի աշխատակիցների երեխաների եւ փոքրիկ ընթեցասերների մասնակցությամբ բեմադրվեց նույն բաժնի աշխատակցուհի Արփինե Թումանյանի «Խելքը կծախվի՞» հեքիաթը: Մինչ այդ արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը, ողջունելով եւ շնորհավորելով իր գործընկերներին, համառոտ ներկայացրեց աշխարհի նշանավոր գրադարանների, գրադարանավարների եւ նրանց դերի մասին: Հնչեցին նաեւ Արփինե Թումանյանի բանաստեղծությունները, երաժշտական կատարումներ:

Կապանի էլեկտրոնային գրադարանում, որ վերջերս է նորոգվել եւ համապատասխանեցվել ժամանակակից պահանջներին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի անդամները ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ ցերեկույթ էին կազմակերպել՝ համեմված անկախության մասին ներկայացնող տեսաֆիլմով, հայրենասիրական երգ ու բանաստեղծությամբ:

Կապանի ակումբագրադարանային միավորման նախկին տնօրեն Սվետլանա Գեւորգյանը նշեց, որ այս համակարգի աշխատակիցները բարեխղճորեն են կատարել իրենց պարտականությունները, Կապանի քաղաքային գրադարանը՝ որպես շատ ընթերցող ունեցող, ժամանակին արժանացել է տարբեր մրցանակների: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ս.Գեւորգյանը մաղթեց առողջություն եւ հաջողություն, որ կարողանան մասնակցել այսօրվա սերնդի կրթության եւ դաստիարակության գործին:

Կապանի ակումբագրադարանային միավորման տարբեր մասնաճյուղերում կազմակերպված միջոցառումները հիմնականում նվիրվել էին անկախության 25-ամյակին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22