Գրադարանը՝ կրթության բաց հարթակ

17.04.2023 15:30
2339

Ապրիլի 17-ին հանրապետությունում մեկնարկել է ազգային գրադարանային շաբաթը, որն այս անգամ անցկացվում է «Գրադարանը՝ կրթության բաց հարթակ» խորագրով: «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցած անդրանիկ միջոցառման շրջանակում անդրադարձ եղավ հայ մշակույթի երեք մեծերին՝ Ներսես Շնորհալուն, Արամ Խաչատրյանին և Վիլյամ Սարոյանին: Մինչև նրանց անդրադառնալը «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Հարությունյանը մանրամասնեց օրվա խորհուրդը: Ընդգծեց, որ գրադարանային շաբաթը նպատակ է հետապնդում գիտելիքի, գրքի և ընթերցանության դերի վերաիմաստավորումը, գիրք-ընթերցող կապի ամրապնդումը:

Վահանավանքի վանական համալիրի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանն իր խոսքում ներկայացրեց Ներսես Շնորհալուն՝ որպես փայլուն աստվածաբան, մեծ քարոզիչ, բանաստեղծ, երգահան, մատենագիր, երաժիշտ, մանկավարժ: Այս տարի լրանում է հոգևորական գործչի մահվան 850-րդ տարելիցը:

2023 թ. մայիսի 3-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Կապանի արվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Մանե Գրիգորյանը ներկայացրեց նրա անմահ ստեղծագործություններից, որ հարստացրել են համաշխարհային երաժշտության գանձարանը:

Մեծ հայի՝ Վիլյամ Սարոյանի գրական գործունեության մասին մանրամասներ ներկայացրեց միջոցառումների կազմակերպիչ Ռուզաննա Գալստյանը: Հնչեցին ասույթներ Վիլյամ Սարոյանի մասին՝ Մարտիրոս Սարյան, Պարույր Սևակ, Նոդար Դումբաձե և այլք, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի մտքերից, ահավասիկ, մեկը.«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»: Մեծադիր էկրանին ցուցադրվեցին փաստավավերագրական դրվագներ:

 Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում միջոցառումներ են նախատեսված «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի ենթակայության ակումբ-գրադարաններում:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02