Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի արձագանքն Ա. Բակունցի տուն-թանգարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրապարակմանը

11.05.2019 10:25
1860

«Սյունյաց երկիրը» լուրջ և հավասարակշռված պարբերական է: Մի՞թե այս համահայկական նշանակության նվիրական օջախի մասին կարելի է հրապարակում անել միայն վարիչի դատողություններով՝ առանց զրուցելու Գրականության և արվեստի թանգարանի, որի 6 մասնաճյուղերից մեկն է Ակսել Բակունցի տուն-թանգարանը, տնօրենի, տուն-թանգարանի մյուս աշխատակիցների, Գորիսի «Միրհավ» ակումբի և թանգարանի հոգսերին ու ձեռքբերումներին իրազեկ այլոց հետ:

Մի՞թե գրողի հոբելյանի նախօրերին կարելի է մոլորեցնել միամիտ ընթերցողներին: Ախր հարցազրույցում շոշափվող «խորհրդավոր» ու «անփոխարինելի» նախկին աշխատակիցը վարիչի կինն է, իսկ վարիչը Գորիսի մեկ այլ թանգարանում էլ ղեկավար պաշտոն է զբաղեցնում և հիմնականում այնտեղ է լինում: Մեր մյուս մասնաճյուղերում էլ ընդամենը նույնքան աշխատակիցներ ունենք, նրանք էլ ունեն այգիներ, որոնք միշտ խնամված են, բայց չեն համարվում թանգարանային գործ: Մշտապես եռուն և միջոցառումներով հագեցած առօրյա են ապահովում: Խոսվում է ծախսերի ու գումարների մասին: Բայց չէ՞ որ որևէ մեկը, այն էլ պետական հիմնարկի կարգավիճակով, որևէ մեկին կանխիկ գումար չի տալիս:

Ինչու բոլոր թանգարանները գիտեն, որ անհրաժեշտ միջոցառումների համար նախ անհրաժեշտ է հիմնավորում-զեկուցագիր, հետո գնումների գործընթաց, հետո իրականացնող պատասխանատու կազմակերպության հետ պայմանագիր, հետո փոխանցում ու միջոցառման իրականացում, իսկ Բակունցի տուն-թանգարանում համառորեն չեն ուզում դա իմանալ: Այստեղ չեմ կարող ամեն հարցի անդրադառնալ, կասեմ միայն, որ մինչ օրս հոբելյանի վերաբերյալ որևէ գրավոր առաջարկ ու հիմնավորում չեմ ստացել վարիչից, այնինչ Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և Երևանի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում մենք գրեթե ամեն օր միջոցառումներ ունենք՝ համապատասխանաբար 150 և 100 ամյակներին նվիրված, և դրանք իրականացվում են միմիայն նշածս ճանապարհով՝ Գրականության և արվեստի թանգարանի սուղ միջոցներով և նշյալ տուն-թանգարանների 4-հոգանոց աշխատակազմերի շնորհիվ, ինչի համար և կոչված են այդ աշխատակազմերը:

Իսկ մնացյալ անթիվ-անհամար մանրամասները կարող եմ տրամադրել, եթե լինեն սրտացավ ու շահագրգիռ հետաքրքրվողներ:

Կարո Վարդանյան

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01