Իսրայելը թող հումանիտար օգնությունն ուղղի վարձկաններին ու ահաբեկիչներին, որոնց զինում է. վարչապետ

03.11.2020 10:40
3637

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, The Jerusalem Post –ին տված հարցազրույցում, մեկնաբանալեով Իսրայելի՝ Հայաստանին հոմանիտար օգնություն ուղղելու առաջարկը, հորդորել է այդ օգնությունը  փոխանցել «ահաբեկիչներին ու վարձկաններին», որոնց, վարչապետի խոսքով, զինում է Իսրայելը:

Այն բանից հետո, երբ Հայաստանը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, ՀՀ վարչապետին է զանգահարել  Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլենը եւ առաջարկել հումանիտար օգնություն տրամադրել:

«Հումանիտար օգնություն մի երկրից, որն ահաբեկիչներին զե՞նք է վաճառում եւ որն օգտագործվում է խաղաղ քաղաքացիական հասարակության դե՞մ: Ես առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղղել վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր ծավալած գործունեության տրամաբանական շարունակություն»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիան ու Իսրայելը փաստացի գտնվում են նույն կողմում եւ հրեական պետությունն առաջիկայում  կարող է իր վրա զգալ «Անկարայի կայսերական նկրտումները»:

Ըստ ՀՀ վարչապետը, Իսրայելը զինում է մի պետության, որը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել: Նա Իսրայելին ակտիվ հակամարտող կողմ է որակել, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կերպով կիրառվում են Ղարաբաղում:

«Իսրայելը պետք է ինք իրեն հարցնի՝ արդյոք չի՞ պատերազմում նա դե-ֆակտո վարձկանների հետ Լեռնային ղարաբաղում: Սա հարմա՞ր դիրքորոշում է նրա համար: Եթե այո, ապա Աստված իրենց հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն կոնկրետ հետեւանքներ եւ ձեր պետությունը ստիպված կլինի բախվել այդ հետեւանքներին»,-եզրափակել է ՀՀ վարչապետը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40