Գրավիկ Բաբայանի բանաստեղծությունների աշխարհում

05.03.2026 11:50
441

Ծնվել է 1940 թ.,Գորիսի Քարաշեն գյուղում, վաստակավոր մանկավարժ Աշոտ Բաբայանի ընտանիքում:

Դպրոցից հետո ուսումը շարունակել է տեղի մանկավարժական ուսումնարանում:

1958 թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ` համալսարան) պատմալեզվագրական ֆակուլտետ: Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի Ս. Սպանդարյանի անվան № 24 դպրոցում` ջոկատավար և հայոց լեզվի, և գրականության ուսուցիչ:

1977 թ. նշանակվել է Նուբարաշենի միջնակարգ մասնագիտական հաստատության տնօրեն:

1989 թվականից աշխատել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնում:

Ստեղծել և երկար տարիներ ղեկավարել է Գորիսի «Սյունիք» համալսարանը:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր: Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

Բազմաթիվ մենագրությունների, տասնյակ հոդվածների հեղինակ է, այդ թվում` «Ռոմանտիկան և երևակայությունը մանկավարժության մեջ» երկհատորյակը, «Մանկավարժական գործընթացի էությունը, օրինաչափությունները, կառուցվածքը», «Աշխատանքային դաստիարակության հիմնախնդիրը հայ մանկավարժական մտքի պատմության մեջ, «Աշխատանքային դաստիարակությունը և անձի ձևավորումը» հոդվածները:

 

ԿԱՐՈՏ

 

Էս ըշխարհքում մըն յար ոնեմ, մըն թաք յար,

Ինքն ալ հունց վեր յարերի մեջ մըն գյառ սար,

Հուվա տեսալ, մարդ չօնի սեր, չօնի յար,

Քիցի ճուրը, քիցի սելը, ասա տար:

Շտե՞ղ ես քյացալ, հա ման եմ կյամ ճարում չեմ,

Քեզ դիմանալ, չկարոտել կարում չեմ,

Քու դարդան ես էրվում եմ ու փըթոթվում,

էրվում եմ ես, բայց մըն դուզ ալ մարում չեմ:

Թե Շիրազը ծաղկաստան ա բուրավետ,

Քու նմանը Շիրազումը կա վեչ, կա,

Ճոկ ծաղիկ ես հոգուս խորքում հոտավետ,

Քու նմանը ըշխարհքումը կա վեչ, կա:

Իմաստունները լոխ հինչքան ալ վեր մտածեն,

Գուսանները թյառ, քյամանչա վեր ածեն,

Հունց կկարան դյուզ-դյուզ անեն քու գովքը,

Թեկուզ հազար գովք ու նվագ լսած են:

Շտեղ ես քյացալ, հա ման եմ կյամ, կարում չեմ,

Քեզ դիմանալ, չկարոտել կարում չեմ,

Մըն չախումը, մըն ղաթումը տուս եկ, եկ,

Տուս եկ, շուտ եկ,

Ալ առանց քեզ կարում չեմ:

* * *

Ամեն աստծո առավոտ

Հայտնվում եմ ձեր տան մոտ,

Կանգնում մայթին հարազատ,

Սրտիս մեջ` անհուն կարոտ։

 

Իսկ այդ պահին գուցե՞ դեռ

Նիրհում ես դու քունն աչքիդ,

Իսկ իմ հոգու տեսիլքում

Ինձ ես գգվում լուսախինդ։

 

Բայց հեռու ես ինձանից,

Ա՜խ, անհաս ես ինձ համար,

Եվ ցնորք ես մի անբիծ

Իմ հուշերում ոսկեվառ...

* * *

Ես սիրում եմ քո աչքերը,

Սև ու խորունկ քո աչքերը,

Երբ լինում են ալեկոծված....

 

Երբ լինում են ալեկոծված`

Ինձ թվում է` սիրտս է այնտեղ

Դաժան սիրո նետով խոցված...

 

Ես սիրում եմ քո աչքերը...

Սև ու խորունկ այդ աչքերում`

Ասես կյանքն է  մարմանդ այրվում,

Ասես` խորունկ այդ աչքերում`

Արեգակն է նույնիսկ մարում....

 

Բայց էլի ես սիրում եմ  այդ սև աչքերը,

Սև ու խորունկ քո աչքերը,

Որ` երբ հանկարծ ինձ են նայում,

Ասես` սիրտս են անուշ փայում...

 

 Ես.. սիրում եմ... քո  աչքերը...

* * *                  

Օ՜, իմ երգերը մեռել են արդեն

Ու չեն ղողանջում` հանց առաջներում

Ու չեն թոթովում սիրո շրշյուններ,

Որ ամեն անգամ շուրթերիդ  լանջով

Սուրում էին մեղմ... Ու հիմա ... չկան...

 

Ա՜խ, այնժամ հոգիս

Լեցուն էր այնպես քո երազներով...

Երազներ պես– պես, որ ամեն անգամ

Սիրտդ սրտիս մեջ` տարել են հեռու,

Տարել են անդարձ... Ու հիմա...չկան...

 

Սրտիդ ժպիտն այտերիդ խամրած

Լցնում էր հոգիս հաճույքով անափ,

Ու տեսնում էի գարունս ծաղկած

Ծիծաղիդ հևքով բուրում էր իմ դեմ ,

Բուրում էր իմ դեմ... Բայց հիմա... չկա...

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40