Գրիգոր Գրիգորյան․ հայրենիքն իր կյանքից վեր դասեց  

15.03.2021 16:59
7140

Գրիգոր Արայիկի Գրիգորյան․ ծնվել է 1993թ․ փետրվարի 13-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Մանուկ Գրիգորին նկարագրելիս գյուղացիներն առանձնացնում են աշխատասիրության հատկանիշը. նա՝ տակավին մանուկ, մեծահասակներին օգնում էր թե՛ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, թե՛ ներտնային գործերում։ Սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ուսուցիչները նրա մասին խոսելիս հուզվում են, հպարտանում, որ դասավանդել են նրան, պատմում, որ Գրիգորի հայրենասիրության հիմքում հայոց պատմությունից ունեցած գիտելիքներն էին։ Ուսուցիչներն ընդգծում են նաեւ Գրիգորի՝ իրենից փոքրին, թույլին պաշտպանելու ձգտումը։

Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Ստեփանակերտում. ավելի ջերմ սիրով է կապվել մեր հայրենիքի այդ կտորին։

Զորացրվելուց հետո ընդունվել է Երեւանի Եվրասիա միջազգային համալսարանը, ավարտել, բայց դիպլոմը չհասցրեց ստանալ։

2017թ․ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում։

Ընկերները Գրիգորի մասին խոսում են անթաքույց ցավով: Բոլորի համար են ցավում, բայց Գրիգորն իրենց ընկերախմբի վառ աստղն էր՝ իր կատակներով, լայն ժպիտով, հյուրասիրությամբ ու հասնելու-օգնելու պատրաստակամությամբ։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց... Գրիգորը, Արցախ մեկնելուց առաջ,  մի քանի րոպեով տուն էր մտել, անհրաժեշտ իրերը վերցրել: Ծնողների հարցին, թե ո՞ւր է գնում, հանգիստ պատասխանել էր՝ «Իմ տեղը»։ Տանեցիներն օրեր շարունակ կարծել էին, թե Գրիգորը Սյունիքին մոտ գտնվող դիրքերում է։ Մի անգամ՝ մոր հետ հեռախոսազրույցի ժամանակ, Գրիգորին շատ մոտ արկ էր պայթել, Գրիգորը ստիպված ասել էր, որ Արցախում է։

Ընտանիքի անդամներն ու ընկերները համոզված էին, որ Գրիգորին ոչինչ չի պատահի, համոզված էին, որովհետեւ քաջ, առույգ երիտասարդը մանկուց սովոր էր դժվարություններին: Նրա հետ ռազմադաշտում կռված ժամկետայինները հիշում են, թե քանի անգամ է Գրիգորը հակառակվել նահանջելու հրամանին, փակել նահանջողների ճանապարհը, պահանջել կռվել մինչեւ վերջ․․․

Ինքը չէր նահանջել, կռվել էր մինչեւ վերջ․․․ Հոկտեմբերի 14-ին ընկել է Գրիգորը․․․

Ամիսներ շարունակ ընտանիքն աղոթում ու սպասում էր. ավա՜ղ, սպասումները զուր էին, աղոթքները՝ միայն երկնային կյանքի համար: Փետրվարի 23-ին ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվեց՝ Գրիգոր Գրիգորյանը նահատակվել է․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40