Գրքերը հասան հասցեատերերին

28.02.2023 14:09
1396

Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից Տեղ համայնքի՝ Տեղ, Խնածախ, Կորնիձոր բնակավայրերի, Կապան համայնքի Սյունիք բնակավայրի ակումբ-գրադարանի և Դավիթբեկ գյուղի դպրոցի գրադարանները գեղարվեստական գրականություն ստացան:

- Հունվարին Հայաստանի ազգային գրադարան ներկայացրինք մարզային գրադարանի սպասարկման և մանկական բաժիններում 2022 թվականին առավել ընթերցված տասը գրքերը, ցուցակները ներկայացրել եմ Ազգային գրադարան, որտեղից էլ եղավ գրքային այդ նվիրատվությունը: Նրանք առաջարկել, մենք էլ ներկայացրել ենք սահմանամերձ հինգ համայնքի գրադարանները,- «Սյունյաց երկրին» փոխանցեց Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը:

Փետրվարի 27-ին մարզային գրադարանի սպասարկման բաժնում Դավիթբեկ գյուղի դպրոցի և Սյունիք բնակավայրի ակումբ-գրադարանի գրադարանավարուհիներ Անուշիկ Գևորգյանը և Ռիտա Պետրոսյանը ստացան իրենց հասանելիք գրականությունը: Նաև երախտագիտություն հայտնեցին Սյունիքի մարզային գրադարանին՝ իրենց գրադարանների գրքային ֆոնդը համալրելուն նպաստելու համար:

Գիրք նվիրելու օրվա առթիվ Ազգային գրադարանը գրքեր էր ուղարկել նաև Կապանում տեղակայված զորամասի զինվորներին: Գրքերի կապոցների հետ Ազգային գրադարանի ուղերձն էր. «Գրքատոնը մեզ համար մի լավ առիթ է, որ հայտնենք խորին երախտագիտություն հայրենիքի պաշտպանին: Իսկ Ազգային գրադարանն իր գրքերով միշտ քո կողքին է»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40