Գրքի շնորհանդես էլեկտրոնային գրադարանում

21.11.2022 10:55
1519

«Հայ արվեստի տուն. գրական մեղեդիներ» գրական-երաժշտական հասարակական կազմակերպության  հիմնադիր նախագահ  Մելսիդա Հակունցի նախաձեռնությամբ 2021 թ.  ապրիլի 17-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ-գրադարանում հիմնադրվեց «Զանգեզուրյան ղողանջներ» գրական-երաժշտական խմբակը: Այն ի սկզբանե նպատակ ուներ մի գրքի մեջ մեկտեղել զանգեզուրցի ստեղծագործողների աշխատանքները: Կարճ ժամանակում ընթերցողի սեղանին է դրվել «Զանգեզուրյան ղողանջներ»  համահեղինակային գրքի անդրանիկ հատորը: Ժողովածուի մեջ տեղ են գտել Հայաստանում և արտերկրում ապրող և ստեղծագործող զանգեզուրցիների, ինչպես նաև թեկուզ մեկ անգամ Սյունիք այցելած, նրանով հիացած և տպավորված մարդկանց ստեղծագործությունները՝ նվիրված Սյունյաց աշխարհին, նրա բնաշխարհին, սահմանը հսկող զինվորին, սրտամոտ մարդկանց:

Նոյեմբերի 19-ին «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին գրքի խմբագիր Մելսիդա Հակունցը, «Հայրենի Տավուշ» գրական խմբակի  ղեկավար Նաիրա Գյոզալյանը, այլ հյուրեր,  գրքի համահեղինակներ, գրասերներ:

Մտերմիկ մթնոլորտում հեղինակների կողմից ընթերցվեցին գրքում տեղ գտած սեփական ստեղծագործություններից, հնչեցին երգ ու ասմունք, իսկ ամենավերջում յուրաքանչյուրը ստացավ իրեն հասանելիք գիրքը:

 

Վահրամ Օրբելյան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21