ԳՇ պետը հաստատեց՝ Զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն

18.02.2020 14:23
1162

ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն:

Այս մասին փետրվարի 18-ին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերից հետո ԶՈՒ-ում սպասվող փոփոխությունների մասին լուրերին:

«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց պաշտոնական հրամանագրերը կհրապարակվեն»,- ասաց Դավթյանը:

Փետրվարի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Ազգային ժողով էր հրավիրվել բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար: Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը: «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

armenpress.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25