Գտնված երազ

13.07.2015 14:37
3418

Գորիսի Վ.Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տարեվերջյան հանդես է: Երեխաները մեկ անգամ եւս ծնողներին, հյուրերին ներկայացնում են  նախակրթարանում ստացած իրենց գիտելիքները: Նախակրթարանը նրանց մեջ դաստիարակել է հայրենասիրություն, հարգանք առ ծնողը, մարդը, ընկերը եւ այլն:  Եվ հիմա նրանք թոթով լեզվով ասմունքում են, երգում հայրենիքի մասին: Նրանց կատարումները հուզում են մեծին ու փոքրին: Ու լսում եմ, թե Ռուսաստանից եկած հայ երեք երեխա, որ հյուր են, ասում են` ես շատ եմ սիրում Հայաստանը, որովհետեւ Հայաստանն իմ երկիրն է, իմ հայրենիքը:

Միջոցառումը վարողի հարցին, թե ի՞նչ է հայրենիքը ձեզ համար` Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանն ասում է` ինձ համար  հայրենիքն իմ ծննդավայրն է, Էջմիածինը, Երեւանը, այն ամենը, ինչ հայերեն է: Հայրենիքը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի համար կյանքի իմաստ է, սուրբ-սրբոց: Իսկ ավագ խմբի երեխաների համար հայրենիքն  իրենց նախակրթարանն է, իրենց տունը, քաղաքը: Եվ դա նրանք արտահայտում են նաեւ պարի միջոցով: Նաեւ  տարբեր լեզուներով:

Գորիս են եկել «զբոսաշրջիկներ»: Երեխաները անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ներկայացնում են Գորիսը: Ասել է թե՝ երեխաները նախակրթարանում նաեւ այլ լեզուներ են սովորել: Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնում Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանին` նախակրթարանի հոգսերին միշտ զորավիգ լինելու համար:

Ավագ խմբի ավարտական  այս հանդեսը ներկաների  գտնված երազն էր, որ հետ բերեց նրանց համար իրենց մանկությունը: Իսկ դրա համար մի ողջ կոլեկտիվ է աշխատել: Նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցի  պրպտուն մտքի,  նախաձեռնության, ժամանակի ու տարածությանը համապատասխան երեւակայության շնորհիվ երեխաները ներգրավվել են բազում հետաքրքիր  միջոցառումներում, դարձել ինքնավստահ: Դաստիարակչուհի   Ռազմելա Վանեսյանը, ով հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգի մարզային փուլում, եռանդ չի խնայել երեխաների դաստիարակության եւ կրթության գործում. վկայությունը՝ ավարտական հանդեսը, հանդես, որ նման էր հրաշքի: Իսկ երաժիշտ Մերի Տոռոզյանը երեխաների միջոցառումները համեմել է երաժշտությամբ, երեխաներին սովորեցրել  ընկալել երաժշտության աշխարհը: Տաթեւիկ Խուրշուդյանը բազում սերունդների է ճանապարհել դպրոց եւ զգացել երեխաների սերն ու հարգանքն իր նկատմամբ: Եվ հիմա էլ նրա սաները, որ դպրոցն են ավարտել, եկել են ու իրենց խոնարհումն ու երախտագիտությունն են հայտնում նրան: Այս նախակրթարանի նախկին սաները, որոնց մի մասն այս տարի է ավարտել դպրոցը, նվերներ են հանձնում նախակրթարանի այս տարվա շրջանավարտներին,  ու նրանց ձեռքից բռնած` ասես առաջնորդում են դեպի դպրոց:

Միջոցառմանը ներկա էին նաեւ քաղաքի դպրոցների դասվարները:  Նրանք հիացած են. այս ինչ սերունդ է այսօր գալու դպրոց` դաստիարակված, խելոք, գիտության բարձունքները մագլցելու վճռականությամբ, ոսկեղենիկ հայերենը դարեր տանելու, հայրենիքի սիրով հրդեհված սերունդ, որ վաղը Հայաստանի լիիրավ տերն է լինելու:

- Լույսի, հավատքի  օջախ է եղել նախակրթարանը մեր երեխաների համար: Նրանք միշտ եղել են հուսալի եւ ապահով ձեռքերում, մենք երբեք չենք տագնապել մեր երեխաների համար: Շնորհակալություն քեզ, նախակրթարան, - ասում է մանկապարտեզի ծնողկոմիտեի նախագահ Հեղինե Փարսադանյանը:

Ծնող Նազելի Սարգսյանն էլ ասում է` տարիների ընթացքում ձեւավորված, բարի հիշողություններով ուղեկցված ու մեր կյանքի ուրախ սկիզբը կերտած նախակրթարանում գտնվեց բոլորիս երազը:

Շնորհակալություն քեզ` սիրելի նախակրթարան, իսկ երեխաներն ասում են` խոստանում ենք բարձր պահել քո անունը եւ ճիշտ քայլել կյանքում:

Նախակրթարանն ավարտելու կապակցությամբ Սյունիքի փոխմարզպետը շնորհավորում է երեխաներն, ծնողներին, նրանց ցանկանում արեւ ու սեր` ասելով. «Դուք այն սերունդն եք, որի հետ մեծ հույսեր ենք կապում: Համոզված եմ, երկիր Նաիրիի վաղվա օրն ավելի պայծառ է լինելու` հանձինս ձեզ: Ահա ինչու իմ երախտագիտությունն եմ հայտնում նախակրթարանի ողջ կոլեկտիվին: Նրա յուրաքանչյուր անդամը մեծ ներդրում ունի մեր վաղվա քաղաքացիների ձեւավորման ճանապարհին»:

Վարդան Դավթյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունից շնորհակալագրեր է հանձնում մանկապարտեզի մի խումբ աշխատակիցների:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն այսպես է ամփոփում միջոցառումը.

- Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Այդ զգացումն ապրելու իրավունքն ինձ տվեցին այսօրվա հերոսները, որ ավարտում են մանկապարտեզը: Հանդեսի ժամանակ զգացի, որ երեխաների մոտ ձեւավորվել է խմբային մտածելակերպ, որ նրանք պատրաստ են կյանքի այս նոր փուլին: Դուք Հայաստանի լավագույն քաղաքացիներն եք լինելու, դառնալու  եք լավ մասնագետներ: Դուք կառուցելու եք բոլորիս երազած Հայաստանը: Ձեզ ցանկանում եմ հաջողություն, երկրին՝ խաղաղություն, ձեր ծնողներին՝ բարեկեցություն:

Ամեն սկիզբ ունի նաեւ իր ավարտը: Ամառային երեկոն լցվում է  հրավառության ցոլքերով: Նախակրթարանում այսպես ճանապարհեցին ավագ խմբի երեխաներին` դեպի նոր կյանք: Իսկ այդ ավարտը նաեւ նոր սկիզբ է, նոր ճանապարհ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40