Այսօր հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան օրն է

22.08.2020 12:56
6903

Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում։

Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները։ Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։ Ռազմական գործչից բացի, Իսակովը նաև գրող էր։

1958 թվականից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967 թվականից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ։ Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի և գիտության բաժնում։ 1913թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1917թ. Իսակովը մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց։ Ավարտելով` ստացել է սպայի կոչում։ Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմական նավերի վրա։ 1918 թ. մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին։ 1920 թվականից տեղափոխվել է Կասպից ծով և ծառայել որպես «Դյատելնըստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար։

1922-23թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը։ 1923-27թթ. աշխատել է սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ։ 1928թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1932 թվականից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում` մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։

1938թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար։ Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը։ 1942թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել։ Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում։ 1944թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում։ Մեծ է նրա ավանդը նաև ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում։ 1932 թ. ստանալով պրոֆեսորի կոչում՝ Իսակովը իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում։ 1937թ. պաշտպանելով դիսերտացիան` Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում։

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30