Գումարտակի քառորդ դարը

10.11.2016 12:13
2067

Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ Կապանի եւ սահմանամերձ գյուղերի անվտանգության ապահովմանն առաջիններից մեկը ձեռնամուխ եղավ ՀՀ ներքին գործերի նախարարության Կապանի պահպանության բաժնի այլընտրանքային գումարտակը: Որոշակի մարտական պատրաստություն անցնելուց հետո 1991-ի դեկտեմբերի սկզբին ներգրավվեց Կապանի տարածաշրջանի սահմանների պաշտպանության, իսկ 1992-ի ապրիլի 24-ից՝ մարտական գործողությունների մեջ:

Նոյեմբերի 5-ին լրացավ նրա հիմնադրման 25-րդ տարեդարձը, որին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Կապանի ոստիկանության բակից: Հանդիսությանը մասնակցում էին գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գեւորգյանը, Կապանի ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Շմավոնյանը, ոստիկանության Կապանի պահպանության բաժնի պետ, փոխգնդապետ Արտաշես Մարտիրոսյանը, գումարտակի նախկին մարտիկներ, զոհվածների ծնողներ, հարազատներ: Ներկաները ծաղիկներ դրեցին ոստիկանության բակում տեղադրված գումարտակի չորս զոհված մարտիկների՝ Նորայր Ղուկասյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Գրիգոր Մնացականյանի, Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները եղան Բաղաբուրջի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի զոհերի հիշատակին:

Ժամը 13-ին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ գումարտակի ստեղծման 25-ամյակին նվիրված հանդիսություն: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված մարտիկների հիշատակը: Գումարտակի մարտական ուղին ներկայացրեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի փոխտնօրեն Վրեժ Բադալյանը: Արժանին մատուցվեց գումարտակի հիմնադիր հրամանատար, Կապանի ՆԳ բաժնի պահպանության բաժնի պետ, գնդապետ Օնիկ Ստեփանյանին, ներկայացվեց նրա կենսագրությունը:

Գումարտակի առաջին վաշտի հրամանատար, այժմ Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանն իր խոսքում ներկայացրեց այն դժվարությունները, որոնք հաղթահարելով ստեղծվեց ստորաբաժանումը, նաեւ այն ավանդը, որ ունեցավ Կապանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության գործում: Բանախոսը պատվոգրեր հանձնեց գումարտակի մի խումբ նախկին մարտիկների, ծաղիկներ՝ զոհվածների մայրերին:

Մերօրյա պատերազմում գումարտակի նշանակությունը, որպես նորանկախ Հայաստանի առաջին կանոնավոր զորամիավորում, իրենց ելույթներում արժեւորեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը:

Վերջում Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասանները հանդես եկան Կառլոս Եղիազարյանի «Գարեգին Նժդեհ» բեմադրությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24