Գուրգեն Ներսիսյանը որոշ մանրամասներ է հայտնել՝ ինչպես է Արցախից տեղափոխվել Հայաստան

14.10.2023 18:06
778

Տևական ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկար Արցախի նախկին գլխավոր դատախազ, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի մասին: Armlur.am-ը պարզել է, որ Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել:   Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:

Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում, իսկ Գուրգեն Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ:  

​​Լրատվամիջոցին հաջողվել է նաև հեռախոսակապ հաստատել Գուրգեն Ներսիսյանի հետ, ով հաստատել է ՀՀ տեղափոխվելու, Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից իրեն արգելանքի վերցնելու և որոշակի ժամանակ անց ազատ արձակելու հանգամանքը: Վերջինիս պնդմամբ՝ ինքն այդ մասին չի խոսել և չի բարձրաձայնել, քանի որ այդ ժամանակ Արցախում դեռևս պաշտոնյաններ կային, իսկ իր կողմից հայտարարություններ անելը, Արցախից ՀՀ տեղափոխվելու մասին խոսելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար:

Հարցին, թե ինչով է զբաղվելու ՀՀ-ում և արդյոք պետական համակարգում աշխատելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ, Գուրգեն Ներսիսյանը պաատասխանել է, որ աշխատանքի առաջարկ չի ստացել, մասնագիտությամբ իրավաբան է և կփորձի դրան համապատասխան աշխատանք գտնել:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40