Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը Սյունիքում են, ինչը հիմնականում ապահովում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

27.02.2025 14:17
1093

2024 թվականին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ 329․618 դրամ, սրա հիմնական պատճառն այն է, որ բնակչության զգալի մասն աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Երկրորդ տեղում Երևանն է՝ 328․911 դրամ։ Մյուս մարզերում միջին ամսական աշխատավարձը ցածր է հանրապետության մակարդակով գրանցված ամսական միջին աշխատավարձից՝ 287․172 դրամից։ Ամենացածրը Գեղարքունիքի մարզում է՝ 144․908 դրամ։ 2024թ․ ապրիլի տվյալներով՝ աշխատողների 69․5%-ը Երևանում է, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 5․5%: Ամենաքիչը Վայոց Ձորի մարզում՝ 1%: Սյունիքում աշխատանք ունենք 3․3%-ը, ինչը մարզերի համաեմատ միջին ցուցանիշ է համարվում։

Վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ նոյեմբերին 13 ոլորտում և ընդհանուր աշխատողների 79․1%-ի ամսվա միջին աշխատավարձը եղել է 291 հազար դրամից պակաս։ Միայն 6 ոլորտում է, որ ամսական միջին աշխատավարձը ավել է 291 հազարից։

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատավարձը, համեմատ մյուսների, բարձր է։ 2024թ․ դեկտեմբերին՝ 821 հազար դրամ։ Բայց սա դժվար է հիմնական աշխատավարձ համարել, քանի որ 2021-2024թ․ հունիս և դեկտեմբեր ամիսներին աշխատավարձերը ավելի բարձր են, քան մյուս ամիսներին, 2020-ին ևս առկա է այս պատկերը, բայց ավելի քիչ տարբերությամբ։ 2024-ի մյուս ամիսներին տատանումները փոքր են եղել և միջինում աշխատավարձը կազմել է 494 հազար դրամ։

 

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40