Գյումրիի ընտրություններով փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվությունը վերականգնելու հարցը

30.03.2025 11:26
536

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության «խաղաղության օրակարգին»։

«2021 թվականին «խաղաղության օրակարգ» բերեցին, 2022-ին եղան Ջերմուկի դեպքերը, 2023-ին վերջնականապես հանձնվեց Արցախը․․․ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր պետական հիմքերը, որոնց վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել Սահմանադրությունը, մեզ ասում են՝ հրաժարվեք Անկախության հռչակագրից։ Այն ամենը, ինչ ասում եմ, իշխող ուժի ղեկավարն իր բերանով է ասել»,- ասաց Մխիթարյանը։

Իսկ իշխանության ու իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի կեղծ մեղադրանքներին, թե Արցախյան վերջին պատերազմում պարտվել ենք, որովհետև «չենք կռվել», թե «Արցախը էնքան վատ տեղ էր, որ այնտեղ չէին ուզում գնալ ծառայության», Մխիթարյանն արձագանքեց․

«Անընդհատ բոլորին չծառայելու կամ բանակից «փախչելու» մեջ են մեղադրում․ արտգործնախարարի տեղակալը՝ Կոստանյանը, Անդրանիկ Քոչարյանի տղան ի՞նչ գիտությամբ զբաղվելու պատրվակով են բանակից ազատվել․․․ Շիրակ մարզից ամենաշատն են գնացել, ծառայել Արցախում։ Հստակ վիճակագրություն կա։  150 հատ Նիկոլ Փաշինյան  ու իր պես խռխռացող «ուսապարկեր» էլ որ լինեն, ով գյումրեցուն փորձի ներկայացնի որպես «վախկոտ», բանակից «փողով ազատվող», այսօր գյումրեցիները դրան իրենց պատասխանը կտան»։

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն շեշտեց նաև՝ Գյումրիի ընտրություններով լուծվելու են բազմաթիվ կարևոր հարցեր։

«Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արթնացնելու, նոր իմպուլս տալու հարցը, մեր խարխլված արժանապատվության վերականգնման հարցը, ի վերջո, փորձում ենք լուծել մեր քաղաքը վերջնականապես վերականգնելու հարցը»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40