Գյումրիում 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով․ Հակակոռուպցիոն կոմիտե

27.03.2025 21:29
583

Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն  ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ: Հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու, խմբով ընտրակաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով: Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:

Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ վերը նշված հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ և աջակցել նախաքննական մարմնին: Հաշվի առնելով մեղադրյալների օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հանգամանքները՝ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը: 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01