Ով Արցախը ծախեց, 7 պորտով չի մաքրվելու․ եթե ողջ մնանք, 1915 թիվը խաղուպար է թվալու

21.06.2023 16:09
709

Երբ պաշարված Արցախից նայում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ուղղակի վատ ենք զգում, այս ամենը ցույց է տալիս, որ հանրության մեջ լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ կան, որը եթե Արցախը չպահպանվի, բերելու է տոտալ կործանման։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած այն դիտարկմանը, թե Քոչարյանը զոհաբերեց ԼՂ կարգավիճակը՝ կեղծված ընտրություններով իր նախագահ դառնալը լեգիտիմացնելու համար։

«Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ի վիճակի չենք պետություն ունենալու։ Դժբախտաբար, ես չեմ ուզում միջամտել ներքաղաքական գործերին, ես ոչ ուզում եմ պաշտպանել գործող իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը, ոչ էլ մեղադրել որևէ մեկի, բայց պետք է փաստերով խոսել։

Ըստ այդ փաստերի՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել մինչև Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ-ում նախագահ դառնալը, վերցրեք փաստաթղթերը, դիմեք Արարատ Միրզոյանին, թող հանի փաստաթղթերը, թե երբ է վերջին անգամ Արցախը մասնակցել բանակցություններին։ Խնդիրը ներքաղաքական շահարկումներն են, թե ղարաբաղցիներն են մեղավոր կամ չգիտեմ ով, այս ամենն արդեն գարշելի է։

Եկեք փաստերով խոսենք։ Իրականում, դա ինչ կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր, անկախ ամեն ինչից, հիմա դա ի՞նչ կապ ունի։ Հիմա, եթե ինչ որ մեկը հրաժարվում է Արցախից, պետք է կանգնի, այդպես էլ ասի։ Եթե չեմ սխալվում, Արցախի հետ վերջին հանդիպումը եղել է 1996-97 թթ․-ին, բացեք, արխիվներում նայեք»։

Փաշինյանի այն դիտարկմանը, թե այն, որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998-ի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ԼՂ-ին՝ Բաբայանն ասաց, որ ինքն այդ փաթեթով զբաղվել է ու այդտեղ որևէ մեկը չի ընդունել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է։ «Առավել ևս, այդ փաստաթղթում ոչ ոք չի խոսել այն մասին, որ ինչ-որ անձնագրեր պետք է տան մեզ, չի կարելի մի բան ասել, որը գոյություն չունի, ոնց եք պատկերացնում՝ մենք 30 տարի զբաղվել ենք, որ Ադրբեջանի կազմում լինե՞նք։ Սա ի՞նչ է, իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը, կամ չեն տիրապետում, կամ միտումնավոր խեղաթյուրում են։

Եթե փորձում են մաքրվել, ասում եմ ձեզ, ով Արցախը ծախեց, 7 պորտով չի մաքրվելու, ամբողջ ազգը չի մաքրվելու։ Մենք այնպիսի արյունահեղությամբ ենք դուրս գալու, այնպիսի վատ բաներով ենք անցնելու, որ 1915 թ․-ի Ցեղասպանությունը խաղուպար է թվալու, այն որ չեն գիտակցում, չի նշանակում, որ պրոցեսները չեն գնում։

«Տիտանիկ»-ում էլ էին մարդիկ պարում, ուրախանում, հետո՞, ինչ տեղի ունեցավ։ Հիմա մենք «Տիտանիկ»-ում ենք ու «Տիտանիկ»-ը գնում է կործանման, խոսելով ու շահարկելով իրավիճակը չի փոխվելու, ավելի վատ է լինելու»։

https://oragir.news/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40