ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

01.02.2021 16:52
1198

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ (խմբ. – Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցն իսկապես որոշված չէ, սակայն այն չի  կարելի քննարկել հիմա, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում բանավեճեր են ընթանում»:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ նշելով.  «Կարգավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Սա մի հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40