ՄԱԿ-ի զեկույց․ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում

16.01.2019 14:31
1286

ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ամենամեծ թվով թուրք փախստականներ բնակվում են Գերմանիայում (1մլն 543․787)։ Ֆրանսիայում՝ այդ թիվը կազմում է 259․514, Հոլանդիայում՝ 203․483, Ավստրիայում՝ 165․206, ԱՄՆ-ում՝ 106․805, Սաուդյան Արաբիայում՝ 101․310, Ղազախստանում՝ 85․383, Շվեյցարիայում՝ 83․199, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում՝ 82․941, Մակեդոնիայում՝ 72․556։

Շվեդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բելգիայում, Ավստրալիայում թուրք գաղթականների թիվը կազմում է 42- 46․000։ Դանիայում, Իսրայելում, Կանադայում, Իտալիայում թուրք բնակչության թիվը տատանվում է 20- 33․000-ի միջակայքում։ Նորվեգիայում, Քուվեյթում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրաքում, Կատարում, Ուզբեկստանում, Հունաստանում, Ֆինլանդիայում բնակվում է 6 -13․000 թուրք։

ՄԱԿ-ի զեկույցի վկայությամբ՝ Հայաստանում ավելի շատ թուրք փախստական է բնակվում, քան Ադրբեջանում։ Այսպես, եթե Հայաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 1․809, ապա Ադրբեջանում այդ թիվը կազմում է 1․648։  Վրաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 983, Իրանում՝ 2․438։

Ուշագրավ է նաև, որ Նիկարագուայում, Էլ-Սալվադորում, Թայլանդում բնակվում է ընդամենը մեկական թուրք փախստական։

24news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40