Աշխատանքի տեղավորելու պատրվակով երկու տասնյակից ավելի քաղաքացիներից պահանջել եւ ստացել է տարբեր չափի գումարներ

18.05.2016 17:18
2208

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝  աշխատանքի տեղավորելու պատրվակով  21 քաղաքացուց գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:

Նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, 2015 թվականի դեկտեմբերից մինչեւ 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նույն  մարզի 21 բնակիչների վստահությունը չարաշահելով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է տարբեր չափի գումարներ։  Աշխատանքի տեղավորելու համար տարբեր անձանցից պահանջել եւ ստացել է տարբեր չափի գումար՝ 100 հազարից մինչև 729 հազար դրամ:

21 դրվագներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու համար: Կասկածյալը մայիսի 16-ին ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե
17 մայիսի 2016թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40