Հ1-ի լրատվականը նոր ղեկավար ունի

18.12.2018 12:43
1206

Armdaily.am-ի տեղեկություններով՝ երեկ Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն: Պետրոս Ղազարյաը Հանրային է տեղափոխվել ընդամենը մեկ ամիս առաջ: Վերջինս երկար տարիներ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում և եղել է «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող: Նշենք, որ հանրային հեռուստաընկերությունում կատաղի պայքար էր սկսվել լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնի համար։ 

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Պետրոս Ղազարյանից, սակայն վերջինս ասաց, որ ժողովի է ու ավելի ուշ կկարողանա խոսել:

Հիշեցնենք, որ լրատվականի նախկին տնօրեն Վահագն Թևոսյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: Թևոսյանը այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրառման մեջ նշելով, որ քաղաքական ուժին հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում:

Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր և համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ  պատգամավոր:

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40