Անդրանիկ Հարությունյան․ «Երկիրդ պաշտպանելն այլընտրանք չունի»

01.06.2021 14:35
2247

Հարությունյան Անդրանիկ Համլետի․ ծնվել է 1968 թ․ Մեղրիի շրջանի Տաշտուն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում՝ մասնագիտությամբ անասնաբույժ է։ Ուսանողական տարիներին զբաղվել է ծանրաքարի բարձրացմամբ, դարձել այդ սպորտաձեւի ԽՍՀՄ չեմպիոն։ Ծառայել է խորհրդային բանակում։

Հայրենիքը պաշտպանելը Անդրանիկի համար պատվի ու տղամարդկության չափանիշներից էր, ընկերները պատմում են, որ նա շատ խոսել , առավել եւս որեւէ մեկի մասին կարծիք հայտնել չէր սիրում, բայց մարդու արժանիքների ընդգծման համար մի արտահայտություն ուներ, որը նշանակում էր, թե ինքն ամենաբարձր կարծիքն ունի այդ մարդու մասին՝ «Ազգին պիտանի մարդ է»։

1994 թ․  մասնակցել է ազգային ազատագրական պայքարին․ վեց ընկերների հետ գերեւարվել է, բայց ի շնորհիվ շրջահայացության, մտավոր եւ ֆիզիկական ուժի կարողացել է անվնաս ազատվել գերությունից եւ փրկել ընկերներին։

2007 թ․ ամուսնացել է, երբ հարցնում ես նրան ճանաչողներին, թե ինչպիսին էր Անդրանիկը պատասխանը մեկն է՝ «Եվրոյի Անդոն (զբաղվում էր մետաղապլաստե /եվրո/ պատուհանների արտադրությամբ ) իսկական տղամարդ էր, հայ տղամարդ, ում հարգում էին թե տանը, թե դրսում։ Ընտանիքն արժանապատիվ էր պահում, ընկերներին էլ հասնում էր՝ առանց բացառության»։

Անդրանիկի կյանքում բանակը յուրահատուկ տեղ ուներ, իր որդին փոքր է, բայց ընկերների տղաները բանակում էին ծառայում, անդրանիկը նրանց այցելելու, բոլոր զինվորներին մի փոքրիկ նվեր տանելու առիթը բաց չէր թողնում։

2020 թ․ Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Անդրանիկն առանց հապաղելու անցավ թիկունքային ապահովման գործին, իր միջոցներով կատարում էր գնումները, ինքն էլ տեղ հասցնում։ Անդրանիկի ընկերներից երեքի որդիները զոհվել էին առաջնագծում․ կինը, ով նույնպես զոհված ազատամարտիկի դուստր է, պատմում է, որ ամուսինն անճանաչելի էր դարձել՝ «Չէր կարողանում մի րոպե աչք փակել, ցավից, վրեժի ցասումից, ճակատագիրը փոխելու անկարողությունից, ընկերների երեխաներն իր ձեռքերին էին մեծացել, նրանց զոհվելու լուրը աննկարագրելի ծանր էր տանում, բարկանում էր, եթե մեկն ասում էր՝ մի գնա, ինքը զուսպ մարդ էր, բայց կարող էր նույնիսկ վիրավորել այդ արտահայտության համար վիրավորել։ Երեխաներիցս ավագն, իհարկե, գիտի հայրիկի զոհվելու մասին, փոքրին չեմ ասել, կարոտում են, բայց ես իրենց բացատրել եմ, որ իրենք հերոսի զավակներ են եւ հպարտությունը պիտի լինի միակ զգացումը, որ երբեւէ պիտի ունենան։ Իմ զավակները չեն չարանալու ճակատագրի դեմ, քանի որ ես միշտ կրկնելու եմ՝ ձեր հայրը հերոս է, նա ինքն է հայրենիքն իր կյանքից վեր դասել, դա նրա որոշումներ, իսկ նրա որոշումները մեր տանն ընդունվել են առանց քննարկման։ Նրանց համար դժվար է լինելու, Անդրանիկն չտեսնված հայր էր, եթե երեխաներին ինչ-որ բան էր պետք, նա առանց մի վայրկյան ուշացնելու էր իրականացնում, կարող էր պատվիրատուին թողնել արտադրամասում, ինքը գալ, որ դստեր մոռացած իրը վայրկյան առաջ տեղ հասցներ։ Մենք չենք դադարելու զգալ նրա կարիքը, կարոտել ու հպարտանալ»։

Անդրանիկը Մեղրիի «Ոռոգման ջուր» ընկերության փոխտնօրենն էր, ընկերության տեխնիկաներով կատարում էին ինժեներական աշխատանքներ, երբ դրությունը ծանրանում է, նա միանում  է Դավիթ Մաթեւոսյանի ջոկատին։

Հոկտեմբերի 22-ին  թեժ մարտեր են լինում, մարտի դադարից հետո Անդրանիկը տուն է զանգահարում, ասում, որ մի փոքր ինժեներական աշխատանքներ կան, որոնք վերջացնելուց հետո վերադառնալու է, բայց թշնամու անօդաչուն հայտնաբերում է նրանց ջոկատը․ նույն օրը նույն տեղում զոհվում են երեք մեղրեցի քաջ՝ Մակար Բեգլարյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ Անդրանիկ Հարությունյանը։

Անդրանիկ Հարությունյանը հուղարկավորվել է Տաշտունի գերեզմանատանը։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40