ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Արցախի Հանրապետության օրվան եւ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: