ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
Փաշինյանի N 1052-Ա որոշման համաձայն՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, ինչպես նաև հաստատվել է դրա կազմը։
Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը։
Այսպիսով, աշխատանքային խմբի առջև դրված է Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման հարցը և այդ ուղղությամբ Իրանի հետ բանակցություններ վարելու խնդիրը։
Հատկանշական է, որ այս որոշումը հրապարակվել է այն ժամանակ, երբ Ազգային ժողովում քննարկվում է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի հարցը։