«Հաշմանդամների տանը» տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հոգեհանգսի արարողություն. ո՞վ եւ ինչո՞ւ է այն կառուցել

05.10.2018 18:46
1573

Այսօր Ֆրանսիայի «Հաշմանդամների տանը», տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հոգեհանգսի արարողություն: Ով եւ ինչ նպատակներով է կառուցել Hôtel des Invalides-ը, ներկայացնում ենք ավելի մանրամասն:

Հաշմանդամների տուն (ֆր.՝ Hôtel des Invalides), կառուցվել է Լյուդովիկոս XIV-ի օրոք՝ որպես կացարան եւ հիվանդանոց ծեր եւ հաշմանդամ դարձած զինվորականների համար։ Գտնվում է Փարիզի պատմական մասի ամենակենտրոնում, ներկայում այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l'Armée)։ Այստեղ են գտնվում նաեւ Նապոլեոն Բոնապարտի եւ այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Պատմություն

Լյուդովիկոս XIV թագավորը, ինչպես իր նախորդները՝ Հենրի II-ը, Հենրի III-ը, Հենրի IV-ը, ցանկանում էր օգնություն տրամադրել իր բանակի հաշմանդամ զինվորներին, որպեսզի «նրանք, ովքեր վտանգել են իրենց կյանքը եւ չեն խնայել իրենց արյունը ի պաշտպանություն միապետության (…) անցկացնեն իրեն կյանքի մնացյալ օրերը հանգստության մեջ» ասվում է 1670 թվականի մարտի 12-ի հրովարտակում: 1670 թվականի Լյուդովիկոս XIV թագավորը նախաձեռնում է մի նախագիծ, որի համաձայն պետք է կառուցվեր տուն եւ հիվանդանոց ծեր եւ տկար նախկին զինվորների համար: Հաշմանդամների տան ճարտարապետը Լիբերալ Բրուանն էր: Ընտրված վայրը արվարձանային հարթավայր Գրենելն էր: Երբ 1676 թվականին ավարտվում է այս ընդարձակ նախագծի իրականացումը, շինության դիմացի գետը 196 մ էր, եւ համալիրում կար տասնհինգ պուրակ, որոնցից ամենամեծը Պատվո պուրակն էր` նախատեսված ռազմական շքերթների համար: Հետագայում վետերանների համար մատուռի կարիք զգացվեց: Ժյուլ Արդուեն-Մանսարը օգնում է արդեն ծերացած Բրուանին, եւ մատուռի կառուցումն ավարտվում է 1679 թվականին: Այս մատուռը հայտնի է Սուրբ Լուի տաճար անվամբ:

Հաշմանդամների տունը Ֆրանսիայի պատմության կարեւորագույն իրադարձությունների վայրն է եղել` շնորհիվ իր տեղակայման: 1789 թվականի հուլիսի 14-ին փարիզցի ջարդարարները գրոհում են Հաշմանդամների տունը, գրավում են նկուղները, որտեղ պահվում էին թնդանոթներ եւ հրացաններ: Նույն օրը` ավելի ուշ, նրանք գրավում են Բաստիլը: 1840 թվականին մեծ ծիսակատարությամբ Հաշմանդամների տանը թաղվում է Նապոլեոնը:

1894 թվականին Գենշտաբում հայտնաբերվում է խիստ գաղտնի փաստաթուղթ, որը Փարիզում փոխանցվել էր գերմանական ուժերին: Գրության մեջ ճանաչում են կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսի ձեռագիրը, եւ դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտում: 1894 թվականի դեկտեմբերին նրան հրապարակայնորեն նվաստացնում են Հաշմանդմաների տան գլխավոր մասնաշենքի առաջ: Սակայն 1906 թվականին դատարանը արդարացնում է նրան, եւ նույն թվականին Հաշմանդամների տան պուրակներից մեկում տեղի է ունենում նրա ազատ արձակման արարողությունը: Դրեյֆուսը վերադառնում է ծառայության, նրան տալիս են մայորի կոչում, սակայն բանտում ձեռք բերած առողջական խնդիրների պատճառով նա հրաժարական է տալիս:

Մինչ 20-րդ դարի առաջին կեսերը շենքն օգտագործվում էր որպես ծերանոց եւ հիվանդանոց վետերանների համար: 1872 թվականին շինության ներսում տեղադրվում է Հրետանու թանգարանը (ֆր.՝ musée d'artillerie), իսկ 1896 թվականին` Ռազմական պատմական թանգարանը (ֆր.՝ musée historique des armées) : 1905 թվականին երկու շինությունները միացվում են եւ վերանվանվում Ռազմական թանգարան (ֆր.՝ musée de l'armée): Միեւնույն ժամանակ վետերանները տեղափոխվում են Փարիզից դուրս` դեպի ավելի փոքր կենտրոններ:

1872 թվականից հետո Հաշմանդամների տանն ապրելու համար պարտադիր պայման դարձավ, որ վետերանները քսան եւ ավելի տարիներ զինվորական ծառայություն մատուցած լինեն: Սրա նպատակն այն էր, որ կրճատվեր վետերանների քանակը, քանի որ շինությունն այլեւս չէր բավականացնում: Ժամանակակից համալիրն այժմ կարող է ապահովել մոտ հարյուր տարեց կամ անաշխատունակ նախկին զինվորների:

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Հաշմանդամների տանը տեղի է ունեցել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե եւ դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի հոգեհանգստյան արարողությունը:

armtimes.com

 

 

 

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56