Քաջարանում ավարտվեց «Մանկական ամառային հանգիստ» 2023 բակային ճամբարը

29.07.2023 20:18
1149

Եվս մեկ ճամբարային կյանք մտավ Քաջարանի պատմության մեջ։ Գրեթե 600 դպրոցահասակ երեխաներ՝ երկու հերթափոխերով մասնակցեցին ճամբարին, որի ջոկատներում հայրենասիրական ոգին, շունչն ու դաստիարակությունն էր տիրում։

Ճամբարականների առօրյան հագեցած էր ամենատարբեր էքսկուրսիաներով՝ դեպի պատմամշակութային վայրեր, ամենատարբեր խաղերով, երգ-երաժշտությամբ, ասմունքով և այլն։

Փակման արարողության ժամանակ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan-ը շնորհակալական խոսք հայտնեց ճամբարի գլխավոր հովանավոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ին՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ղեկավարությամբ և երախտիքի խոսք հայտնեց ճամբարի կազմակերպիչներին ու ողջ դաստիարակչական անձնակազմին՝ Արմենակ Հայրապետյանի գլխավորությամբ։

Այնուհետև խրախուսանքներ և նվերներ ստացան՝ ճամբարի կայացման և կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերած Քաջարան համայնքի Կոմունալ տնտեսություն ՓԲԸ տնօրեն Վիլեն Գրիգորյանն ու "Լավ ընկեր" ՍՊԸ տնօրեն Վահե Համբարձումյանը։

Ամենատարբեր նվերների՝ հեծանիվներ, ինքնագլորներ և խրախուսանքների արժանացան ակտիվ ճամբարականները, իսկ միջոցառումն ավարտվեց սաների և ջոկատավարների կազմակերպած գեղեցիկ և հայրենասիրական միջոցառմամբ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22