Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49
111

Կենսաբազմազանության պահպանության միջազգային համաժողովի՝ COP17-ի օրերին բարձրաձայնվում է նաև Շիկահողի պետական արգելոցի խնդիրը։ Բնապահպան Նազելի Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ օկուպացված հատվածներում ճանապարհներ են կառուցվում և ծառեր հատվում։ «Մենք մոռացել ենք, որ մեր արգելոցներից մեկը վտանգված է, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր սուվերեն տարածքում, և Շիկահողի արգելոցի այդ տարածքները, որոնք իրենք օկուպացրել են, հատվում են, ճանապարհներ են կառուցվում, և այնտեղ գտնվում է սոսիների պուրակը, որը հիմնվել է Արտավազդ թագավորի կողմից, և մենք աչքի լույսի պես պահում էինք»,- ընդգծեց բնապահպանը: Վարդանյանի պնդմամբ` Շիկահողի արգելոցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում զանգվածային ծառահատումներ են իրականացվում:

«Հիմա այսօր մենք տեսնում ենք, որ Ներքին Հանդ գյուղի կեսն է իրենց հսկողության տակ և Շիկահողի մի մասը, որտեղ մասսայական հատումներ են և որևէ մեկն այս մասին չի բարձրաձայնում»,- ասաց Վարդանյանը: Բանախոսը նաև քննադատեց խաղաղությանն ուղղված մոտեցումները, որոնք, իր գնահատմամբ, ուղեկցվում են տարածքային խախտումների անտեսմամբ։ «Ես չգիտեմ՝ ինչու մենք պետք է մեր խաղաղությունը ոչ արժանապատիվ իրականացնենք․ եթե խաղաղություն է, ուրեմն պետք է արժանապատիվ լինենք և ոչ թե փակենք աչքերը ինչ-որ խախտումների վրա»,- նշեց բնապահպանը:

Բանախոսի համոզմամբ՝ Շիկահողի արգելոցի պահպանումը միայն Հայաստանի խնդիրը չէ։ Նրա խոսքով՝ այստեղ պահպանված անտառը համաշխարհային արժեք է, և դրա պաշտպանության համար անհրաժեշտ է բարձրաձայնել խնդրի մասին։

Մանրամասները` տեսանյութում:

 

factor.am

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Նիկոլայ Բորդյուժա

28.10.2026 10:36

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28