ԶՊՄԿ-ից 2.4 միլիարդ դրամի սոց ներդրումներ

12.08.2022 14:54
2775

ԶՊՄԿ-ն տարեսկզբից իրականացրել է ավելի քան 2.4 միլիարդ դրամի սոց ներդրումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լինելով երկրի խոշորագույն տնտեսական միավորը կարևորում է ոչ միայն կոմբինատի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, այլև կոմբինատի ունեցած դերը մեր համայնքների կյանքում։ Ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը համարում է իր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը և դրա կարևոր կոմպոնենտներից մեկը սոցիալական ներդրումներն են։

Այս տարվա առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ն ոչ միայն վճարել է աննախադեպ ավելի քան 104 մլրդ դրամի հարկեր՝ ավելի քան երեք անգամ գերազանցելով խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ ընկերությունը, այլև հունվար-հունիս ամիսներին սոցիալական տարբեր ծրագրերում ներդրել է ավելի քան 2.4 միլիարդ ՀՀ դրամ։ Այս գումարը համարժեք է խոշոր հարկատուների ցանկի 50 երորրդ հորիզոնականից ներքև գտնվող ընկերությունների վճարած հարկերին։

Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը կարևորում է թափանցիկության, հաշվետվողականության դերի բարձրացումը ոլորտում եւ պարբերաբար ներկայացնելու է ԶՊՄԿ-ում իրականացված սոցիալական ներդրումների մանրամասները։

2022 թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալական ներդրումները իրականացվել են հետևյալ ուղղություններով.

  • Աջակցություն համայնքային զարգացման ծրագրերին՝ ավելի քան 650 000 000 դրամ
  • Աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին՝ ավելի քան  765 000 000 դրամ 
  • Աջակցություն համայնքային բարեգործական, կրթական և այլ կազմակերպություններին՝  մոտ 310 000 000 դրամ
  • Աջակցություն սպորտին՝ մոտ 250 000 000 դրամ
  • Աջակցություն մշակութային կազմակերպություններին՝ մոտ 160 000 000 դրամ
  • Սոցիալական շինարարություն`  մոտ 280 000 000  դրամ
  • Աջակցություն բուժ հաստատություններին՝ մոտ 58 000 000 դրամ

Այս ընթացքում իրականացված ծրագրերից արժե առանձնացնել Կապանի մարզադաշտի հիմնանորոգումը, Քաջարանում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների մեկնարկը, Քաջարանի երեխաների համար ամառային ճամբարի կազմակերպումը, համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական, կապիտալ վերանորոգման և այլ ծրագրերի իրականացումը։ 

ԶՊՄԿ ղեկավարությունը կարևորում է համայնքների հետ սերտ աշխատանքը սոցիալական ծրագրերի իրականացման, սոցիալական կարիքների և առաջնահերթությունների համատեղ վերհանման ուղղությամբ։ Միաժամանակ ընկերությունն աշխատելու է սոցիալական ներդրումների առավել ծրագրային ընթացակարգերի մշակման՝ բարեգործությունից՝ երկարատև ազդեցության ծրագրերի ներդրման ուղղությամբ։   

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24