Ընդունելի չէ, որ Ադրբեջանը ստանա անխոչընդոտ ճանապարհ, բայց խաղաղության պայմանագիրը կնքված չլինի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս իրավիճակը ադրբեջանցիներին հնարավորություն է տալիս նոր նախապայմաններ առաջ բերել։ Սա, փաստացի, խաղաղություն չէ, սրանք զիջումներ են՝ առանց խաղաղության»,- նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկացել է՝ ինչ ուզել են հայկական կողմից, ստացել են՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ։
«Միակողմանի զիջումները պետք է դադարեցնել»,- ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։