Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44
121

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Նախարարությունից հավաստիացնում են, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։

Տեղեկացվում է, որ մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Ծավում ջրի մեջ սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի շեմը և անվտանգ չէ, իսկ սեպտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հանգստացնել հանրությանը՝ հայտարարելով. «Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել»։

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49