Հ1–ում չարաշահումներն ակնհայտ են. գլխավոր դատախազ

19.07.2018 16:39
1268

ՀՀ գլխավոր դատախազը վստահ է` Հանրային հեռուստաընկերությունում բացահայտված չարաշահումների թեմայով նաև մեղավորների անուններ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հ1-ում առերևույթ եղել են հիմքեր քրեական գործ հարուցելու համար, բայց դեռ անուններ չեմ կարող տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քննության ընթացքում պետք է պարզվի, թե համապատասխան սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել, և ում արարքում հանցակազմ կա:

Մնացածը կքննվի, քրեական գործի ընթացքում կպարզվի այդ ամենը»,- ասաց Արթուր Դավթյանը:

Գլխավորը դատախազը նշեց, որ կոնկրետ մարդկանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձան որի Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին մեղադրանք է առաջադրվել ուռճացված, անհիմն ծախսերի և կեղծ պայմանագրերի համար:

Ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

armeniasputnik.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12