Հաջող մեկնարկ. 100-օրյա պաշտոնավարում

08.03.2017 10:37
2330

Մեր իրականության մեջ հաճելի եւ հետաքրքիր մշակույթ է ձեւավորվել՝ նշել պաշտոնավարման 100 օրը:

Ավանդույթը չխախտվեց նաեւ 2017թ. փետրվարի 27-ին՝ եւս մեկ հիշարժան օրով հարստացնելով Սիսիանի պատմությունը. Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում ամփոփում էր պաշտոնավարման 100-օրյա գործունեությունը:

Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Արթուր Սարգսյանն իր ելույթում նշեց, որ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում Սիսիան համայնքում իրականացվել են մի շարք աշխատանքներ, բարեփոխումներ կոմունալ տնտեսության եւ բարեկարգման, մշակույթի, տրանսպորտի բնագավառներում:

Ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահվել համայնքային ենթակառույցների աշխատանքները, առանձնակի հոգածության արժանացել նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

100-օրյա պաշտոնավարման հաշվետվության յուրահատուկ ձեւ էր ընտրվել՝ ամփոփ ներկայացնել այն աշխատանքները, որոնք կատարվել էին՝ ցուցադրելով տեսաֆիլմ, որն առավելագույնս լուսաբանեց այդ ամենը: Սիսիանցին մեկ անգամ եւս համոզվեց, որ լավ սկիզբը, հաջող մեկնարկը լավ գործերի, հանրօգուտ գործերի նախապայմանն են:

Այո՛, բավականին փոխվել է Սիսիանը, իսկ այդ փոփոխությունների մեկնարկը տրվեց քաղաքի մուտքի մոտ տեղադրված ժամանակակից ցուցանակից:

Հաճելիորեն աչք են շոյում Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակը եւ հարակից փողոցները լուսավորող լուսատուները, «Սիսիան» վերտառությամբ տեղադրված նստարանները, իսկ նոր աղբամանները, անշուշտ, կստիպեն մեր համաքաղաքացիներին էլ ավելի կարեւորել քաղաքի մաքրությունը:

Անդրադարձ կատարվեց նաեւ հիշատակի ու տոնական օրերին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ դրանք կազմակերպվել եւ անցկացվել են պատշաճ մակարդակով:

Հանուն քաղաքի բարօրության աշխատելը, նախընտրական ծրագրերը կյանքի կոչելն այսուհետ եւս կդառնան Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի աշխատաոճի կարեւորագույն մասը:
Քաղաքապետ Արթուր Սարգսյանի 100-օրյա պաշտոնավարումն իրենց գեղեցիկ ելույթով զարդարեցին Սիսիանի պարարվեստի եւ մանկական երաժշտական դպրոցի սաները: Ի դեպ, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի հովանավորությամբ Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը կմասնակցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք փառատոնին:

Այնուհետեւ հնչեցին շնորհակալության, երախտագիտության խոսքեր, նաեւ առաջարկություններ:
Հանդիպումն անցավ ջերմ, անկեղծ մթնոլորտում: Ներկաները համոզմունք հայտնեցին, որ հաջող մեկնարկը տրված է, մնում է հաջողություն, ուժ, եռանդ, ավյուն մաղթել քաղաքապետ Արթուր Սարգսյանին՝ ակնկալելով, որ Սիսիան համայնքն էլ ավելի ծաղկուն կդառնա, իսկ սիսիանցին կստանա բարեկեցիկ ապրելու իրավունք:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40