Հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության նպատակներից է պետական պարտքի կայունացումը. Ատոմ Ջանջուղազյան

05.11.2018 14:21
1165

Հաջորդ տարվա համար առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: ԱԺ-ում 2019 թ-ի պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հայաստանը դեռևս գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող պետություն, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Եվ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: Այս տրամաբանությունը հուշել է այն հնարավորությունը, որն առկա է լինելու մյուս տարի, որպեսզի պետական կարիքները բավարարվեն ներառված պետական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ըստ այդմ, կնախատեսվում է, որ հաջորդ տարի մենք կունենանք հնարավորություն ընդամենը 1 տրիլիոն 642 մլրդ դրամ  ծախսեր իրականացնելու, որը մեր ակնկալվող եկամուտների և մեր պարտք վերցնելու հնարավորության հանրագումարն է»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախատեսվում է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցները կօգտագործվեն որոշակի տրամաբանությամբ:

«Նախագիծը ներառում է գործող կարգավորումներին համապատասխան ՀՀ կարիքները: Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր են առանձին ծագրերի վերանայումներ, որոնք կարող են իրենց արտացոլումը գտնել բյուջեի հաստատումից հետո: Ջանջուղազյանը նշեց, որ եթե լինեն ծրագրեր, որոնք կպահանջեն օրենքում փոփոխություններ , ապա դրանք կներկայացվեն ԱԺ և կքննարկվեն»,- հավելեց նա:

armenpress.am 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01