ՀԱԿ-ը կոչ է անում կառավարությանը` «հրաժարվել հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող փոփոխություններից»

20.03.2019 20:08
998

Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Այսօր նման հայտարարություն է տարածել «Հայ ազգային կոնգրես» կուսակցոթյունը։

Հայտարարությունում նշելով, որ մարտի 7-ին Կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը և երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը և կարևորելով այդ բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները և գնահատականը առաջարկվող փաթեթի վերաբերյալ:

Այժմ, սակայն, ՀԱԿ-ն անդրադառնում է փաթեթում ներառված և հանրային հնչեղություն ստացած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, մասնավորապես, էապես բարձրացնել տնտեսության ֆինանսավարկային ոլորտում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների մասով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, ինչն էլ, ըստ Կոնգրեսի, տեղիք տվեց դժգոհությունների և բողոքի ցույցերի:

«Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտնում է հետևյալ մտահոգությունները.

1. Շուկայի ազատականացման, ազատ տնտեսական մրցակցության խթանման, գործարար միջավայրի բարելավման խնդիրներ

Արտարժույթի առուվաճառքի և գրավատների կազմակերպման համար տարեկան վճարների չափերի՝ 60 անգամ, վարկային կազմակերպությունների համար` 6 անգամ ավելացում նախատեսող փոփոխությունների իրականացումը անխուսափելիորեն հանգեցնելու է, մի կողմից, արտարժույթի առուվաճառքով զբաղվող շուրջ 220 անհատական

փոխանակման կետերի մեծ մասի փակմանը և այդպիսով աշխատատեղերի կրճատմանը, ինչպես նաև` արժութային շուկայում առանց այդ էլ թուլացված մրցակցության ոչնչացմանը, մյուս կողմից` սպառողական վարկերի բնագավառում արագացված և պարզեցված ծառայություններ մատուցող գրավատների մեծ մասի փակմանը, լուրջ խոչնդոտների վարկային կազմակերպությունների գործունեության համար, և վերջապես` հաճախորդներին մատուցվող ծառայությունների թանկացմանը և վարկային շուկայի կենտրոնացմանը: Արժութային կարգավորման բնագավառում շուկայի մասնակիցների "ջարդը" իրականացվեց 2005-2007թ.թ.-ին, նպատակ ունենալով ապահովելու հակաշուկայական մեթոդների և վարչական լծակների գործադրմամբ արժութային փոխարժեքների սահմանման ապօրինի գերկենտրոնացումը Կենտրոնական բանկի ձեռքում: Այժմ, փաստորեն, շուկայի մասնակիցների թվի ավելացումը խրախուսելու փոխարեն, ավարտին է հասցվում նախկին ծրագիրը: Անընդունելի են նաև մասնավոր ոլորտում աշխատատեղերի կրճատմանն ուղղված քայլերը, այնինչ կառավարության քաղաքականությունն, ընդհակառակը, պետք է նպատակաուղղվեր երկրում զբաղվածության խնդիրը լուծելուն։

2. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներ

Արտարժույթի առուվաճառքի, գրավատնային բիզնեսները և վարկային կազմակերպությունները դասվում են փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառին: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հարված է փոքր և միջին բիզնեսին, և հակոտնյա է ՀՀ կառավարության` վերջերս հաստատված հնգամյա ծրագրի, մասնավորապես 5.8 կետով նախատեսված` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը: Միևնույն ժամանակ, այսպիսի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման վարկանիշային ցուցանիշների (Doing business) և "ՓՄՁ քաղաքականության ինդեքսի" վատթարացմանը: Մինչդեռ, մեր համոզմամբ, փոքր և միջին ձեռնարկատիրության, այսպես կոչված «ժողովրդական կապիտալիզմի» զարգացումը պետք է դիտարկել որպես տնտեսական բարեփոխումների հիմնարար ուղղություն` խթանելով ազատ մասնավոր նախաձեռնության մշակույթի հզորացումը և միջին դասի ձևավորումը: Համեմատության համար նշենք միայն, որ, օրինակ, զարգացած երկրներում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը գերազանցում է երկրի զբաղվածների ընդհանուր թվի 50%-ը (Հայաստանում`30%), միաժամանակ այդ երկրներում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում ՀՆԱ 50-55%-ը (Հայաստանում`մոտ 33%):

3. Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներին, ինչն արտահայտվում է հետևյալ երկու մոտեցումներում

ա) Աղճատված է պետական տուրքի բնույթը. պետության կողմից մատուցվող ծառայությունների և գործողությունների համար գանձվող վճարից այն ըստ էության վերածված է տարեկան հարկատեսակի, որն առանձին դեպքերում զգալիորեն ավելին է, քան տնտեսվարողների կողմից վճարվող հարկերի հանրագումարը:

բ) Փոփոխությունների իրականացման ֆինանսական արդյունքների և տնտեսության վրա ազդեցության գնահատականները, դրույքաչափերի համադրելիությունն ու հաշվարկման

չափորոշիչները ներկայացնելու փոխարեն, օրենքի նախագծի հեղինակները որպես վճարների կտրուկ ավելացման պատճառաբանություն բերում են որևէ քննադատության չդիմացող հետևյալ երկու հիմնավորումները. ա) որ ֆինանսավարկային ոլորտում լիցենզիաների մասով պետական տուրքի դրույքաչափերը երկար ժամանակ չվերանայելու արդյունքում, ներկայումս գործող դրույքաչափերը համարժեք չեն այդ գործունեության տեսակների կարևորությանն ու նշանակությանը, և բ) որ ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականության արդյունքում ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունները ունենալու են հարկային տնտեսումներ, մինչդեռ վերջիններս չեն համարվում ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման քաղաքականության շահառուներ»:

ՀԱԿ-ն առաջարկում է կառավարությանը՝ նախքան վերոնշյալ փոփոխությունների կատարումը, քննարկումներ սկսել ֆինանսավարկային ոլորտը ներկայացնող բոլոր ասոցիացիաների և շահագրգիռ այլ մարմինների հետ:

Այս մասնավոր օրինակով Կոնգրեսը նաև կոչ է անում կառավարությանը` «հրաժարվել նախատեսված, որևէ կերպ չհիմնավորվող, հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող այս և նմանօրինակ այլ փոփոխություններից»։

azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08