Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր. Գարեգին Բ

19.10.2025 19:26
644

Հոգևոր թափորը՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ եկավ Մայր տաճար՝ մասնակցելու երեկոյան ժամերգությանը։ Հազարավոր ուխտավորների համար Մայր տաճարում այսօր երեկոյան ժամերգությունն անցկացնում է կաթողիկոսը։

Վեհափառը օրհնեց Մայր տաճարի մոտ հավաքվածներին, որոնք վանկարկում էին «Վեհափա՜ռ»։

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով և կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև։ 

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ լինելով մեր ազգի շահերի պաշտպանությանը։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն, որ ազատ արձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը»,- Մայր տաճարում Միասնական աղոթքի ժամանակ ասաց Վեհափառ Հայրապետը։

Վեհափառ հայրապետն ասաց, որ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40