Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան

25.02.2020 12:50
1194

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղատներում բժշկական դիմակների պակասը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չհիմնավորված խուճապի մեջ են և սկսել են իրենց տներում դիմակներ պահեստավորել:

Զեյնալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեղատներում դիմակները բացակայում են: Սա չհիմնավորված խուճապի արդյունք է, երբ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տներում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա բացարձակ անիմաստ է:

Նա նշեց՝ բժշկական դիմակը վարակվելուց 100-տոկոսով զերծ չի պահում: Պատգամավորը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ պահեստավորված դիմակներ: «Բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,-նշեց նա:

Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտնել էր, որ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով, դիմել են մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40