«Շանթ Հարությունյանը փորձել է դուրս գալ բանտի դարպասներից`բանտապահներն արգելել են». Շահեն Հարությունյան

01.09.2018 10:30
1232

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շանթ Հարությունյանն այսօր ընդառաջ է գնացել կառավարությանը և փորձել բանտից դուրս գալ։

Իշխանահաճո ԶԼՄ֊ների միջոցով մեր հասարակության մեջ երկար ժամանակ է՝ տարածում են, թե իբր իշխանություններն ազատել են Շանթ Հարությունյանին, և ինքն է, որ հրաժարվում է դուրս ելնել։

Շանթ Հարությունյանը, ընդառաջ գնալով կառավարությանը, այսօր փորձել է դուրս գալ բանտի դարպասներից։ Բանտապահներն արգելել են նրան իրականացնել կառավարության կամքը։

Կարկամած բանտապահները չեն հասկացել ինչպես վարվել. ոչ այն է՝ արգելել Շանթ Հարությունյանին իրացնել իշխանական մոտեցումը, ոչ այն է՝ իրենք իրացնեն կառավարության իրական մոտեցումը։

Շփոթված բանտապահներն ընդամենը հայտարարել են, որ իրենք պարտավոր կլինեն Շանթ Հարությունյանի կատարած քայլն արձանագրել որպես փախուստի փորձ։ Շանթ Հարությունյանը, չհրաժարվելով արձանագրումից, հայտարարել է, որ իրեն բանտախուց կարող են վերադարձնել բռնի ուժով։ Բանտապահներն ասել են, որ իրենք իրենց թույլ չեն տա Հարությունյանի հանդեպ բռնի ուժ կիրառել: Շանթ Հարությունյանն այս անգամ էլ ընդառաջել է բանտապահների առաջարկին և նրանց ուղեկցությամբ վերադարձել է բանտախուց:

Այս պահի դրությամբ Շանթ Հարությունյանը շարունակում է մնալ ՀՀ֊ում միակ զտարյուն քաղբանտարկյալը»։

mamul.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22