Հակերային հարձակում «Սյունյաց երկիր» թերթի կայքի վրա

12.07.2017 13:38
1772

2017թ. հուլիսի լույս 10-ի գիշերը հակերային աննախադեպ գրոհ է սկսվել «Սյունյաց երկիր» թերթի կայքի վրա, որը կարողացել ենք չեզոքացնել հուլիսի 11-ի ժամը 19-ի սահմաններում: Մասնագետների գնահատմամբ՝ հարձակումը կատարվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ աշխարհի տարբեր երկրների տարածքից:

Սկզբից ի վեր միջոցներ են ձեռնարկվել գրոհը չեզոքացնելու եւ կայքի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Թերթի խմբագրությունը հուլիսի 11-ին կատարվածի մասին տեղյակ է պահել ՀՀ ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնին:

Կատարվածի մասին խմբագրությունը հուլիսի 11-ին պաշտոնական գրություն է հղել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը:

Մինչ այդ վերջին երկու-երեք օրում տեղի են ունեցել անսովոր իրադարձություններ, որոնք թույլ են տալիս աղոտ ենթադրություններ անել նաեւ հակերային հարձակման հեղինակի կամ պատվիրատուի մասին:

Նախ՝ Սյունիքի մարզպետի կարգադրությամբ սպառնալից մեսիջներ են ուղարկվում մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին՝ հստակ պահանջով՝ հրաժարվել «Սյունյաց երկիր» թերթը ստանալուց եւ ընթերցելուց:

Այնուհետեւ՝ հերթով մարզպետարան են հրավիրվում «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության աշխատակիցներ. նրանց առաջարկվում է մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձով աշխատանք եւ դրամական խրախուսանք, եթե հեռանան թերթի խմբագրությունից:

Այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մարզպետ Վահեն առնվազն առնչակից է «Սյունյաց երկիր» թերթի կայքի վրա կատարված ավազակային հարձակմանը:

Այդպիսի ենթադրության համար հիմք են ծառայում այլ հանգամանքներ եւս. հակերային նման լայնածավալ հարձակման համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է մի քանի տասնյակ հազար դոլար գումար: Եվ ուրեմն՝ ո՞վ է այն անձնավորությունը կամ տնտեսվարող սուբյեկտը, որ կարողանում է նման միջոցներ ծախսել՝ syuniacyerkir.am կայքը լռեցնելու համար:

Այդ օրերին մարզկենտրոնում, հին օրերի ավանդույթի համաձայն, անանուն նյութեր են տարածվել թերթի խմբագրի դեմ (Կապանում երկու շնչավոր է մնացել՝ մի քանի շիշ գարեջրի կամ մի քանի լիտր տեխնիկական սպիրտի դիմաց անոնիմկա գրող ու տարածող, նրանց ձեռքի գործն է ստուգապես, թող շարունակեն գրել): Ամբողջ Սյունիքում գիտեն նաեւ, թե ով է մեզանում վերջին տարիներին անանուն նյութեր պատվիրում:

Մյուս կողմից՝ կայքի մտահոգ ընթերցողներին հետաքրքրում է՝ ո՞ւմ էր ձեռնտու Սյունիքի մարզի առօրյան ճշմարտացիորեն լուսաբանող կայքի գործունեության՝ թեկուզ եւ ժամանակավոր դադարեցումը:

Ինչ վերաբերում է թերթի ու կայքի վրա հարձակում կազմակերպած փոքրիկներին, ապա պետք է հիասթափեցնենք նրանց՝ ոչ մի պարագայում «Սյունյաց երկիր» թերթը, syuniacyerkir.am կայքը չեն դադարելու գործել: Շատ հզոր մարդիկ են անցած տարիներին փորձել փակել «Սյունյաց երկիր»-ը՝ չխնայելով ոչինչ, բայց կորել-գնացել ու մոռացության են մատնվել: Անցած տասնհինգ տարում միայն յոթ անուն թերթ է հիմնադրվել Կապանում՝ «Սյունյաց երկիր» թերթին հակակշռելու եւ խմբագրին անվանարկելու, հայհոյելու համար, սակայն նրանք էլ ի չիք են դարձել՝ հունիս ամսին տեղացած ձյան պես: Փոքրիկների այս հանդեսն էլ կավարտվի շուտով: Իսկ Սյունիքն ու «Սյունյաց երկիր»-ը կան ու կմնան:

Մեզ ստեղծագործական բուռն ժամանակներ են սպասվում:

«Սյունյաց երկիր»

12 հուլիսի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40