Հաղորդագրություն

19.01.2017 14:32
2588

Կապանի քաղաքապետարանը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 18-ին Կապան քաղաքում կյանքից հեռացավ Կապանի պատվավոր քաղաքացի Ռուդիկ Արտաշեսի Գրիգորյանը:
Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 26-ին Կապան քաղաքում:
1964թ. ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1970 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ որպես սպա:
1972 թվականից ընդունվել է Կապանի միջշրջանային դատախազություն՝ որպես քննիչ, այնուհետեւ աշխատել է միջշրջանային դատախազի օգնական եւ դատախազի տեղակալ:
1987-1991 թվականներին եղել է Կապանի միջշրջանային դատախազը:
1991թ. մինչեւ 1999թ. աշխատել է ՀՀ դատախազության՝ դատարանների կողմից կայացված դատավճիռների եւ որոշումների օրինականությունը հսկող բաժնում՝ որպես դատախազ:
ՀՀ նախագահի 1999թ. հունվարի 11-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ եւ նշված պաշտոնում աշխատել մինչեւ 2007թ. հուլիսը:
ՀՀ նախագահի 1999թ. մարտի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Պարգեւատրվել է «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով:
2004թ. ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
2015թ. Կապանի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշմամբ Ռուդիկ Գրիգորյանին շնորհվել է ՀՀ Կապան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
2014 թվականից ղեկավարում էր Կապանի քաղաքապետին կից հանրային խորհուրդը:
Կապանի քաղաքապետարանը ցավակցում եւ սգակցում է հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին:
Ռուդիկ Գրիգորյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ից, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ վաղը՝ ժամը 12:00-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40