«Հաղորդագրությունն ամբողջական էր». Պեսկովը մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի և Երևանի` Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունների տարբերությունը

26.02.2021 16:15
1139

Կրեմլի մամուլի ծառայության կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունն ամբողջական էր, դրանում ասվում էր, որ ՌԴ ղեկավարը կողմ է խնդրի լուծմանն օրենքի շրջանակներում: Այս մասին ուրբաթ, փետրվարի 26-ին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Իզվեստիան»:

Լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել Մոսկվայի և Երևանի կողմից հրապարակված հաղորդագրությունների տարբերությանը: Մասնավորապես, լրագրողները նշել են, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինը սատարում է Հայաստանի օրինական իշխանություններին, մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չկա:

«Եթե դուք ուշադիր նայել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը խոսում է օրենքի շրջանակներում խնդրի կարգավորման մասին, սա շատ կարևոր արտահայտություն է: Մենք տվել ենք բավականին ամբողջական ձևակերպում, որը շատ տեղեկատվական է»,-ասել է Պեսկովը:

Նախօրեին Տելեգրամի Mediaport ալիքը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ թեև Հայաստանի կառավարության կայքում նշված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանությանը, սակայն ՌԴ նախագահի կայքում նման տեղեկություն չկա։

«Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին:

«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում:

Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է»,-գրում է ալիքը:

tert.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25