Հաղորդում հանցագործության մասին (Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ ազգային անվտանգության պետ Գեորգի Կուտոյանին )

15.12.2017 17:36
1485

2017թ. դեկտեմբերի 15-ին «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան եւ լուսանկարիչ Հարություն Վարդանյան) այցելել են Մեղրի՝ լուսաբանելու Ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը, որին մասնակցելու էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը եւս:


Նախապես՝ սահմանված կարգով, համաձայնեցրել էինք մեր այցելությունը եւ Ազատ տնտեսական գոտի մուտք գործելու օրինական իրավունք ձեռք բերել:


Ժամը 13-ի սահմաններում արդեն Ագարակի մաքսակետում էինք՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատի հսկողության ներքո գտնվող հսկիչ կետում, որտեղ էլ ստացել ենք անցագրեր ու միացել Ազատ տնտեսական գոտու վարչական շենքի մոտ հավաքված բազմությանը:


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը (ով հավաքվածների մեջ էր), մեզ տեսնելով, ակնհայտորեն զարմացավ, շփոթվեց եւ սկսեց ինչ-որ անհասկանալի շարժումներ անել: Քիչ անց մեզ արդեն հայացքով հետեւում էին մարզպետի թիկնազորայինները, մարզպետի սպասավորները:


Իր չորս կողմն անընդհատ նայող եւ անհանգստացած մարզպետն ու նրա սպասավորները մի քանի րոպե շարունակ հեռախոսով խոսում էին ինչ-որ մարդկանց հետ, իսկ մենք հանգիստ կատարում էինք մեր աշխատանքը…


Մոտ 30 րոպե անց ինձ է մոտեցել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատի մի սպա՝ մաքսավորի ուղեկցությամբ, եւ խնդրել (թերթի մյուս երկու ներկայացուցչի հետ) հետեւել իրեն ու վերադառնալ անցագրային կետ՝ առաջացած հարցերն այնտեղ պարզաբանելու համար:


Մեր հարցին, թե ի՞նչ հարցերի մասին է խոսքը եւ ովքե՞ր են, որ հարցեր ունեն մեզ հետ կապված, պատասխանեց՝ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:


Մենք հետեւեցինք նրան. անցագրային կետում սահմանապահ ջոկատի ռուս մայորը մեզանից պահանջեց վերադարձնել անցագրերը, քանի որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չեն գտնում «Սյունյաց երկրի» ներկայությունն Ազատ տնտեսական գոտում: Սպան նույնիսկ կատակեց՝ «Անունն է Ազատ տնտեսական գոտի, բայց բոլոր լրագրողները չէ, որ կարող են ազատորեն լուսաբանել վարչապետի մասնակցությամբ նախատեսված միջոցառումը»: Սահմանապահը խորհուրդ տվեց հարցը պարզաբանելու համար դիմել Մեղրի մաքսակետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանին, ով էլ քիչ հետո ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են «Սյունյաց երկրի» լրագրողներին հետ կանչել, նաեւ ասաց, որ ինքը խնդիր չունի որեւէ լրատվամիջոցի հետ:
Փորձեցինք պարզել ՀՀ ոստիկանությունից եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից կոնկրետ ովքե՞ր են աննպատակահարմար գտել «Սյունյաց երկիր» թերթի լրագրողների մասնակցությունը միջոցառմանը: Պարզվեց, որ ո՛չ ոստիկանությունից, ո՛չ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից որեւէ նման հանձնարարություն չի եղել:


Դրանից հետո ես մտա մաքսատան այն սենյակը, որտեղ այդ պահին անց էր կացվում՝ մի կողմից՝ ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը: Այնտեղ էր նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:


Ընդհատելով հանդիպումը՝ ես հայտարարություն արեցի լրագրողներիս շուրջ ստեղծված վիճակի կապակցությամբ՝ ուղղված ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ նկատի ունենալով, որ հենց այդ գերատեսչության ներքո է գտնվում Ազատ տնտեսական գոտին: Իմ հայտարարությամբ խնդրեցի նախարարին՝ թույլ չտալ, որ ինչ-որ մարդիկ, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, խոչընդոտեն լրագրողներիս մասնագիտական օրինական գործունեությանը:


Սուրեն Կարայանն ի պատասխան ասաց, որ ինքը որեւէ մեկին չի խոչընդոտում՝ այդ թվում եւ մեր թերթին: ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն էլ վերահաստատեց նախարարի խոսքը եւ առաջարկեց նստել իրենց հետ, ու իրենց հետ էլ գնալ միջոցառմանը մասնակցելու:


Ես, իհարկե, չմնացի բանակցությունների սենյակում եւ գերադասեցի սպասել միջանցքում:


Մոտ տասը րոպե անց նրանք իրանցի հյուրերի հետ դուրս եկան միջանցք. Գագիկ Մարտիրոսյանը մոտեցավ մեզ եւ ափսոսանքով խոստովանեց, որ ո՛չ ինքը, ո՛չ նախարարը չեն կարող այդ խնդիրը լուծել, թեեւ խոստացել էին: Նա մեր ներողամտությունը հայցեց եւ շարունակեց իր ճանապարհը…


Արդյունքում՝ «Սյունյաց երկիր» թերթի լրագրողներին արգելեցին լուսաբանել Մեղրու ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը:


Կարծում ենք, որ տեղի ունեցածով խոչընդոտ է հարուցվել «Սյունյաց երկիր» թերթի լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, իսկ խոչընդոտները հարուցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ օգտվելով իր պաշտոնեական դիրքից: Մարզպետը փաստորեն սարսափել է, որ վարչապետի ու բարձրաստիճան մյուս հյուրերի ներկայությամբ իրեն ինչ-որ հարցեր կուղղենք կամ կձայնագրենք իր հավերժորեն անհեթեթ խոսքը կամ էլ կլուսանկարենք իրեն:


Վահե Հակոբյանի արարքը, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 164-ով սահմանված հանցագործության հատկանիշներ, ինչը ենթակա է իրավական գնահատականի:


Սյունիքի մարզպետի արարքը, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, հակասում է նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ կետին:


Խնդրում ենք Վահե Հակոբյան պաշտոնյայի արարքին տալ համապատասխան գնահատական:


Իսկ պարոն Վլադիմիր Գասպարյանին եւ Գեորգի Կուտոյանին խնդրում ենք պարզել, թե ովքեր են Մեղրու մաքսակետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից ռուս սահմանապահներին հանձնարարություն իջեցրել «Սյունյաց երկիր» թերթի առնչությամբ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
15 դեկտեմբերի 2017թ.

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57