Փոխվարչապետը խոսեց Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման պարագայում ակնկալվող օգուտներից

02.03.2022 19:01
3080

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ դրական արդյունքներ կգրանցվեն և երկրի համար այն եկամտաբեր կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կկազմի 226-230 միլիոն դոլար և կառուցման տևողությունը կլինի մինչև 36 ամիս։

«Եթե մենք տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, ապա դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ դրամ տարեկան։ Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին՝ մենք կունենանք առնվազն 5 տոկոս եկամտաբերություն, որը վատ չի։ Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և  նախագիծ, որի արդյունքում, բնականաբար, թվերը կճշգրտվեն։ Բայց ես բացարձակ վստահություն ունեմ, որ այդ նախաձեռնության եկամտաբերության առումով մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կստանանք և ավելի լավ եկամտաբերություն կտեսնենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե Կառավարությունը որքան եկամուտ է ակնկալում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումից, որքան կլինի ուղևորահոսքը և բեռնահոսքը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40