Հաղթող է ճանաչվել Գորիսի պետական քոլեջի թիմը

14.05.2015 14:16
2544

Մայիսի 12-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված ինտելեկտուալ ազգային խաղ-մրցույթ՝ «Ինքնաճանաչումը` միասնականության գրավական» խորագրով: Խաղ-մրցույթին մասնակցում էր հինգ թիմ՝ Գորիսի պետական քոլեջի, Գորիսի պետական համալսարանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Գորիսի երիտասարդական միության, ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի անդամներից կազմված:

Մրցույթը ներառում էր հարցեր հայ ազգային հերոսների եւ հայ մարտիկների մասին, որոնց գործունեությունն ու սխրանքը մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի պաշտպանության եւ պետականության ամրապնդման համար, ինչպես նաեւ հայ ազգային երգ ու պարի, եկեղեցական տոների վերաբերյալ:

Խաղն ընթացավ չորս փուլով: 1-ին փուլում ներկայացվեին հայ ազգային հերոսների, հայտ-նի պետական եւ ռազմական գործիչների, 2-րդ փուլում՝ ազգային պարերի վերաբերյալ 5-ական հարցեր: Մասնավորապես ներկայացվեցին ազգային պարերից հատվածներ, որոնց անվանումները տրվեցին թիմերի կողմից: 3-րդ փուլում առաջադրվեց ազգային երգերից հատվածներ ներառող հինգ հարց, իսկ 4-րդ փուլում՝ հինգ հարց եկեղեցական տոների, մասնավորապես  նրանց նկարագրությանն առնչվող:
Մրցույթն անցավ լարված մթնոլորտում, ակներեւ էին թիմերի պատրաստվածությունն ու գիտելիքների բարձր մակարդակը: Արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեց Գորիսի պետական քոլեջի թիմը՝ հնչեցված 20 հարցից 18-ին տալով ճիշտ պատասխան:

Շնորհավորում ենք թիմին՝ փայլուն հաղթանակի համար, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնում քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին՝ թիմի նախապատրաստական աշխատանքներն ըստ պատշաճի համակարգելու եւ մեր հաղթանակը բարձր գնահատելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նվարդ Հարությունյանին եւ Հարություն Պողոսյանին՝ բազմաբովանդակ ազգային խաղ-մրցույթն իրականացնելու համար:

Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը հայ հերոսների եւ ազգային արժեհամակարգի վերաբերյալ, նրանց մեջ առավել մեծ հետաքրքրություն առաջացնել դեպի ազգայինը եւ ուրվագծել հայի հզոր կերպարի  տեսլականը: Վստահաբար կարելի է արձանագրել` խաղ-մրցույթը ծառայեց իր նպատակին:

Համոզված ենք` երիտասարդների ինքնաճանաչումը կբերի հայրենաճանաչության, եւ նրանք, պատմությունից դասեր քաղելով, կգիտակցեն հայի հավաքական ուժի անհրաժեշտությունը:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40