Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

27.07.2018 22:57
1233

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել:

Այս մասին մեր զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Պողոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը արդյո՞ք անձեռնմխելիություն ունի, թե՞ ոչ:

- Առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց տվյալ համաձայնագրով:

- Իսկ նրան անձեռնմխելիությունից զրկելու ի՞նչ ընթացակարգ կա:

- Անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի միայն նույն համաձայնագրի 21-րդ կետով սահմանված ՀԱՊԿ խորհուրդը, որը իրենից ներկայացնում է անդամ պետությունների ղեկավարներին:

- Պարոն Պողոսյան, այսինքն՝ խորհուրդը պետք է նիստ անի, քննարկի նրան անձեռնմխելիություն զրկելու հարցը: Իսկ մինչ այդ չի կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվե՞լ:

-Այո:

- Բայց հիմա իրեն փաստացի մեղադրանք են առաջադրել եւ քրեական հետապնդում սկսել:

- Իրականում դատարանում այս հարցը քննարկման առարկա արդեն իսկ դարձել է, սպասում ենք պաշտոնական պարզաբանումների այս հարցի վերաբերյալ, սակայն համաձայնագրով հստակ նշված է, որ քարտուղարը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միմիայն խորհրդի որոշմամբ:

- Եթե, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանում չլինի եւ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացնի, համաձայնագրի խախտում կլինի՞:

- Այո, արդեն իրեն մեղադրանք առաջադրելը համաձայնագրի խախտում է: Վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում նույնիսկ այն տեղեկատվությանը, թե Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձ է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ քիչ անց՝ ժամը 18:00-ին, դատարանը կքննի Յուրի Խաչատուրովին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միջնորդությունը քննելու է դատավոր Դավիթ Բալայանը:

slaq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40