Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով

31.10.2024 19:17
633

Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ միաժամանակ կրկնելով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը։

Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։

Հայաստանի բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնը քանիցս պնդել է պաշտոնական Երևանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կազանում հայտարարել էր, որ ՍԴ որոշումն արձանագրում է, որ վերոնշյալ մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական, հավելել՝ առաջարկում են Բաքվին ստորագրել համաձայնագիրը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40