Համաձայնեցվել են Պուտին - Թրամփ առաջիկա հանդիպման վայրը եւ ժամկետները

28.06.2018 11:14
1505

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման վայրն ու ժամկետները, մանրամասները կհրապարակվեն վաղը: Այս մասին Կրեմլը հայտարարել է նախագահ Պուտինի եւ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի միջեւ կայացած հանդիպումից հետո:

Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով, Թրամփ - Պուտին բանակցությունները տեղի կունենան երրորդ երկրի տարածքում, այն նախապատրաստելու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Ավելի վաղ՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպումից առաջ, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Մոսկվան երբեք չի ձգտել առճակատման Վաշինգտոնի հետ եւ հույս հայտնել, թե «կողմերը կարող են առաջին քայլերն անել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»:

Մինչ այս Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկու հանդիպում են ունեցել միջազգային գագաթնաժողովների շրջանակներում եւ 8 հեռախոսազրույց:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24