Համագործակցության հուշագիր՝ համայնքի եւ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության միջեւ

27.04.2022 19:26
3821

Այսօր Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագրի ստորագրում՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության միջև։ Հուշագիրը ստորագրեցին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը։ Հուշագրի համաձայն՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում 130 մլն դրամով ֆինանսավորում է Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգման աշխատանքները։

Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակազմը, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ներկայացուցիչները և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված ավագանիները։

Ողջունելով ներկաներին և կարևորելով «Չաարատ Կապան»–ի հետ համագործակցությունը` համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդգծել է, որ իրականացվող համատեղ ծրագիրը ավարտին հասցնելով կլուծվի համայնքի կարևոր խնդիրներից մեկը․ մասնավորապես՝ ՆՈՒՀ–ի գործարկումով լուծվելու է շուրջ 146 երեխայի հաճախելիության խնդիր, ստեղծվելու են աշխատատեղեր, հատկապես կանանց զբաղվածությունն ապահովելու համար և իհարկե, երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առավելագույն չափով ներգրավելու համար արժանավայել պայմաններ։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ավելի ամրապնդելու արդյունավետ համագործակույթյունը և կարևորել դրա շարունակականությունը:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40