Համագործակցության հուշագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի և Քաջարանի համայնքապետարանի միջև

14.07.2023 10:31
1175

2023 թ․ հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարանի համայնքապետարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ ու «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել են համագործակցության սերտ կապեր, և հուշագիրն ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնում այդ հարաբերությունները։

Հուշագրով նախատեսվում է ռազմավարական համագործակցության թիրախներ մշակել  տնտեսության, մշակույթի, կրթության ու սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության, ինչպես նաև քաղաքաշինական ոլորտներում։

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին   նշեց․ «Մեր ձեռնարկության և Քաջարան համայնքի համագործակցությունն օրինակելի կարող է լինել ցանկացած ազդակիր բնակավայրի ու ընկերության համար։  Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ համայնքային ծրագրերին աջակցելը դիտարկում ենք ոչ թե պարտականությունների կամ սոցիալական պատասխանատվության հարթության մեջ, այլ որպես ներդրում մեր ընկերության զարգացման համար, քանի որ մեր հաջողություններն ապահովում են մեր աշխատակիցները, իսկ նրանք հիմնականում Քաջարան համայնքի բնակիչներ են։ Այսօր մենք այս համագործակցությունը բարձրացնում ենք ռազմավարական նոր մակարդակի»։

Համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ողջունեց հուշագրի ստորագրման փաստն ու ընդգծեց ձեռնարկության և համայնքի միջև մշտական ու բարձր մակարդակի հարաբերությունները․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերն ու նշանակությունն անուրանալի են Քաջարան քաղաքի արարման պատմության մեջ և համայնքի զարգացման գործում՝ քաղաքի ստեղծման օրվանից մինչև այսօր, գրեթե յոթ տասնամյակ։ Ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատ և՛ հակառակը։ Բայց այս հուշագիրը Քաջարանի նորագույն պատմության մեջ մի նոր էջ է բացում՝ վերաարժևորելով այդ տասնամյակները և հանքարդյունաբերական հսկայի երբեմնի հրամանատարների ու երախտավորների մեծ ավանդն ու նվիրումը»։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40