Համագործակցություն Հայաստանի և Շվեյցարիայի գլխավոր դատախազների միջև՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման գործերի շուրջ

13.09.2018 12:49
1136

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը:

Գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին: Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ:

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը խթանել է քաղաքացիների փոխայցելությունները, ինչով պայմանավորված՝ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը:

Գոհունակություն հայտնելով այս առումով ձևավորված գործակցության նախադրյալների կապակցությամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություներ են ձեռք բերել իրավական փոխօգնության շրջանակներում փոխադարձ շփումներն առավել դինամիկ, օպերատիվ, համակարգված և արդյունավետ դարձնելու շուրջ:

hetq.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53