Համաներման մասին օրենքի կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը շարունակվում է. արձանագրվել են խախտումներ

01.02.2019 14:47
1036

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազական հսկողություն ու վերահսկողություն էր սահմանվել ՀՀ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, խնդիր էր դրվել դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում և օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:

Ի կատարումն այդ հրամանի՝ ՀՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, դատախազների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրվում է նաև համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը:

Գործընթացի շրջանակներում ներկա պահի դրությամբ ՀՀ տարածքային դատախազությունների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության կողմից համապատասխան դատավարական փաստաթղթերի և որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ  համաներման կիրարկումը հիմնականում համապատասխանել է օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին: Այդուհանդերձ, արձանագրվել են 19 անձի վերաբերյալ համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր՝ (5-ը՝ ՀՀ Շիրակի մարզի, 3-ը՝ Լոռու մարզի, 1-ական՝ Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի, 3-ը՝ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների, 4-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազների կողմից), որոնց շտկման նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես վերացվել են խախտումներով կայացված համապատասխան դատավարական որոշումները:

Այս փուլում համաներման մասին օրենքի կիրառման հիմնական խնդիրները կապված են եղել առավելապես նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերով մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշումների ոչ բավարար հիմնավորվածությամբ: Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:

Խախտումներում գերակշռել են այն դեպքերը, երբ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու կամ չիրականացվելու, քրեական գործի վարույթը կարճելու  որոշումները կայացվել են թերի կատարված նախաքննության պայմաններում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ` կապված ինչպես օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջությունն ապահովված լինելու, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելու հետ:

Եղել նաև դեպքեր, երբ մեղադրյալի նկատմամբ համաներման մասին օրենքը կիրառելիս անտեսվել է, որ մեղադրյալի կողմից երկու կամ ավելի նույնատիպ հանցանք կատարելու պայմաններում համաներման օրենքի դրույթները կիրառելի չեն, եթե մեղսագրվող արարքների համար նախատեսված՝ անազատության հետ կապված առավելագույն պատիժների հանրագումարը գերազանցում է օրենքով սահմանված տարիների թիվը:

Որոշ դեպքերում քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաներման ակտ կիրառելու համար հիմք հանդիսացող ոչ բոլոր անհրաժեշտ հանգամանքներն են ամբողջությամբ ստուգվել և ճիշտ գնահատվել՝ մասնավորապես կապված վերջին տասը տարվա ընթացքում մեղադրյալի ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներում կիրառված լինելու, պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու, առանձնապես  վտանգավոր ռեցիդիվի առկայության հետ: Մեկ դեպքում էլ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացնելիս անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ հանցագործությունն ավարտվել է համաներման մասին օրենքով նախատեսված 2018թ. հոկտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործընթացը շարունակվում է, հատուկ ուշադրության առարկա է համաներման ենթակա անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը՝ հատկապես նրանց նկատմամբ համաներման ակտը միտումնավոր կամ որևէ այլ պատճառով անհիմն, ապօրինի չկիրառելու հնարավոր դեպքերը բացառելու համար:

Դատախազության կողմից այս ոլորտում կատարվող աշխատանքի արդյունքների մասին պարբերաբար կտրվի պատշաճ տեղեկատվություն:     

 

 

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56